«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Անհրաժեշտությունը - «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2018 թվականի օգոստոսի 10-ի N 02/23.14/24303-18 հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածով նախատեսվում է ստեղծել խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ (այսուհետ՝ իզոտոպային տվյալների ազգային բանկ), այդ նպատակով անհրածեշտ է յուրաքանչյուր տարի կատարել Հայաստանում արտադրված գինեգործական արտադրանքի և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողի որոշակի խմբաքանակների H2 և C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն և գրանցել դրանց արդյունքները:
H2 և C13 իզոտոպային բաղադրության համալիր փորձաքննության իրականացման նպատակով անհրաժեշտ է ունենալ ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորում, որը հանրապետության ոչ մի փորձարկման լաբորատորիայում առկա չէ։
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատականների ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորման ձեռքբերման, խաղողի և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջարկն առաջին տարվա համար կազմում է 403.0-ից 513.0 մլն դրամ, իսկ հաջորդ յուրաքանչյուր տարվա համար՝ շուրջ 62.0 մլն դրամ, առանց հաշվի առնելու տեղական արտադրության գինու և կոնյակի արտադրության ծավալների տարեկան աճի և արտադրատեսականու ընդլայնման արդյունքում դրանց փորձաքննությունների համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը։
Մյուս կողմից անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայում՝ ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրներում, ատոմամագնիսական ռեզոնատոր լաբորատոր սարքավորումներ տեղակայված չեն, և ներկրման համար իզոտոպային բաղադրության փորձաքննության պահանջ սահմանված չէ։
Իզոտոպային բաղադրության փորձաքննության պարտադիր պահանջ նախատեսված չէ նաև Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագծով։
Իզոտոպային տվյալների բանկերի վարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրանով զբաղվում են հատուկ մասնագիտացված գիտական կազմակերպություններ, որպիսիք Հայաստանում չկան։ Խաղողի և գինեգործական արտադրանքի նմուշառման և իզոտոպային տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման գործառույթները նախատեսվում էր իրականացնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, մինչդեռ այն վերակազմավորվել է տեսչական մարմնի և վերջինիս կողմից նշված գործառույթների իրականացումը դարձել է խնդրահարույց։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – Հաշվի առնելով, որ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող ապրանքների հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են գինեգործական արտադրանքի, այդ թվում՝ հայկական կոնյակի վարկանիշի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Կարգավորման նպատակը և բնույթը – Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները և այն հանգամանքը, որ իրացման հիմնական շուկաներ հայկական գինեգործական արտադրանք ներկրելու համար իզոտոպային բաղադրության փորձաքննության պարտադիր պահանջ սահմանված չէ, սույն օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀO-135-Ն օրենքի 54-րդ հոդվածը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը - Օրենքի նախագծի ընդունմամբ վերանում է խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման պարտադիր պահանջը, որը չի խոչընդոտում անհրաժեշտության դեպքում և հնարավորության սահմաններում ձեռք բերել ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորում և իրականացնել խաղողի և գինեգործական արտադրանք որոշակի խմբաքանակների իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն, ստեղծել և վարել իզոտոպային տվյալների ազգային բանկ։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում:
-
Обсуждалось
17.08.2018 - 02.09.2018
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство
Просмотры 7319
Принт