Находится в Национальном Собрании РА
«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից բխում է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը, որոնցով նախատեսվում է վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (աուդիտորական կազմակերպությունների ռեեստր):
2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ աուդիտորական կազմակերպությունները ենթակա են լիցենզավորման պետական լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարության) կողմից:
3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է աուդիտորական ծառայությունների իրականացումը հանել լիցենզավորվող ծառայությունների ցանկից և նշված ծառայությունները մատուցելու համար անհրաժեշտ լիցենզավորման գործընթացը փոխարինել մասնագիտացված կառույցների կողմից աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարմամբ:
4.Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ աուդիտորական ծառայությունների իրականացումը կհանվի լիցենզավորվող ծառայությունների ցանկից և լիցենզավորման գործընթացը կփոխարինվի աուդիտորական կազմակերպությունների ռեեստրով:
-
Обсуждалось
17.08.2018 - 01.09.2018
-
Тип
Закон
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 7990
Принт