ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Իրավական ակտի հիմնավորումը
|
1.
|
Անհրաժեշտությունը
|
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան: Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:
|
2.
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
2010թ. Կոնվենցիայի վավերացումից հետո տարբեր ոլորտներում իրականացվում են միջոցառումներ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Այնուամենայնիվ, դրանք բավարար և համակարգված չեն: Հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Անհրաժեշտ է միջոլորտային ակտիվ համագործակցության շնորհիվ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող անհրաժեշտ միջոցառումներ:
|
3.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Նախագծի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և ներառումը կյանքի տարբեր ոլորտներում: Այն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2019 թվականի ընթացքում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ցանկը:
|
4.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
5.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
Նախագծում ընդգրկվել են նոր միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում նոր հնարավորություններ են ընձեռվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման և սոցիալական ներառման համար:
|