Добавить в избранное

Проект принят

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-72-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1.  Սույն օրենքի նպատակը և կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածով և միջազգային պայմանագրերով սահմանվածհավաքների ազատության՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքի ապահովումն է։
  2. Սույն օրենքը կարգավորում է հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը:
  3. Շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են սույն օրենքի 1-ին գլխի, ինչպես նաև սույն օրենքի 29-34-րդ հոդվածների դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:
  4. Սույն օրենքը չի կիրառվում մշակութային, սպորտային միջոցառումների, հարսանեկան, ընտանեկան և անձնական արարողությունների, հուղարկավորության, կրոնական ծեսերի և արարողությունների նկատմամբ։»։

 

      Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն են`

 

1) հավաք՝ երկու կամ ավելի անձանց մտադրված և ժամանակավոր ներկայությունն է հանրային վայրում` ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ.

2) երթ՝  հավաքի անցկացման ձև, որն իրականացվում է մեկ վայրից մյուսը շարժվելու (ներառյալ՝ տրանսպորտային միջոցներով) միջոցով.

3) հավաքի վայր՝ պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն, որտեղ քաղաքացիների ազատ մուտք գործելը կամ գտնվելն արգելված և սահմանափակված չէ.

4)  բացօթյա տարածք՝ փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ կամ հավաքի անցկացման նպատակով թույլատրելի, ծածկ չունեցող այլ օբյեկտ, որը մատչելի է յուրաքանչյուրի համար.

5) շինություն՝ բոլոր կողմերից միջնորմված և, որպես կանոն, ծածկ ունեցող տարածք.

6)  ինքնաբուխ հավաք՝ որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաք, որի համար իրազեկում չի պահանջվում.

7)  շտապ հավաք՝ որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով կազմակերպվող և անցկացվող հավաք, որի նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում:»:

 

Հոդված 3.  Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 3-րդ հոդվածը:

 

Հոդված 4Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված     4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության սկզբունքները

 

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել հավաքների անցկացման թույլատրելիության կանխավարկածի, խաղաղ հավաքների պաշտպանության, օրինականության, խտրականության արգելքի, համաչափության, պատշաճ վարչարարության և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներին համապատասխան։»:

 

Հոդված 5.  Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Հավաքների ազատության սահմանափակումների նպատակները    

                                                                                     

  1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։»:

 

Հոդված 6.  Օրենքի 6-րդ հոդվածը՝    

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով՝                                               «1.1. Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝         

          «5. Դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։»:

 

Հոդված 7.   Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով՝

«4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։                                                                

  1. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։»։

 

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 8-րդ հոդվածը:

 

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«1. Բացօթյա տարածքում հավաք կազմակերպելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների:»։

 

Հոդված 10.   Օրենքի 2-րդ գլխի վերնագրում և 9-րդ հոդվածի վերնագրում «հանրային» բառերը հանել:

 

Հոդված 11.   Օրենքի 10-րդ հոդվածում, 18-րդ հոդվածի 1-ին մասում, 33-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանադրական» բառը փոխարինել «հիմնական» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4. Լսումները պետք է կազմակերպվեն այնպես, որ կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչը լիարժեք հնարավորություն ունենան մասնակցելու լսումներին և ներկայացնելու իրենց դիրքորոշումը:

 

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը «համայնքի» բառից հետո լրացնել «կամ վարչական շրջանի» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19. Հավաքների ազատության սահմանափակման հիմքերը

 

  1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
  • եթե կիրառվող սահմանափակումը համապատասխանում է սույն օրենքով սահմանված սահմանափակման նպատակներին,
  • եթե սահմանափակումը կապված է հավաքի անցկացման ժամանակի, վայրի և եղանակի հետ,
  • եթե կիրառվող սահմանափակումը անհրաժեշտ է և համաչափ:
  1. Հավաքի անցկացումն արգելվում է, եթե՝

1)առկա են հիմնավոր կասկածներ, որ հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.

2) անձը, սույն օրենքի համաձայն, չունի հավաք կազմակերպելու իրավունք.

3)  հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը.

4) հավաքն անցկացվելու է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի ստորգետնյա պահեստարաններից կամ դրանց սպասարկման կառույցներից կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց անվտանգությանը։

  1. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր դեպքում համապատասխան մարմինների կամ օբյեկտների պահպանությունն իրականացնող ծառայությունները կարող են լիազոր մարմին ներկայացնել իրենց կարծիքը սպառնացող վտանգի վերաբերյալ:
  2. 4. Լիազոր մարմինն արգելում է հավաքը, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված հիմքերը։
  3. 5. Եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերը, ապա լիազոր մարմինն արգելում է հավաքը, եթե սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումների միջոցով հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքներին կամ հանրության շահերին սպառնացող անմիջական վտանգը։
  4. 6. Արգելված հավաքին մասնակցելու քարոզչությունն արգելվում է:»:

 

Հոդված 15. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

«4. Հավաքն արգելելու կամ հավաքն իր կողմից սահմանված սահմանափակումներով անցկացնելու մասին համայնքի ղեկավարի որոշումը պետք է լինի պատճառաբանված:»:

 

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհապաղ ծանուցման պարտականությունը չկատարելու դեպքում կազմակերպիչը կարող է ձեռնամուխ լինել հավաքի անցկացմանը»:

 

Հոդված  17.  Օրենքի 26-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 18.  Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «ավելի:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Նույն երևույթի կամ իրադարձության առնչությամբ անցկացվող ցանկացած հաջորդող հավաքը չի կարող ինքնաբուխ համարվել և պետք է անցկացվի իրազեկման սահմանված ընթացակարգով:»:

 

Հոդված 19.  Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝

«2. Հավաքը չի կարող սկսվել, եթե չի ներկայացել ոչ մի կազմակերպիչ»:

 

Հոդված  20.  Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքով դատավորի համար նախատեսված սահմանափակումները մինչև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը տարածվում են նաև Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ:

  • Обсуждалось

    06.03.2017 - 21.03.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12441

Принт