Добавить в избранное

<<Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2018 թվականի հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին>>

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

..... 2018 թվականի N...........-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

 

 

       Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`                                                                

                                                                  հազար հեկտար,                   որից ոռոգվող

Հայաստանի Հանրապետության   տարածքը՝         2974.3                                  208.4

այդ թվում`        

1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր           2044.5                                 154.9

     որից`

     վարելահողեր                                                  445.6                                    118.8

     բազմամյա տնկարկներ                                       35.3                                       34.6

     խոտհարքներ                                                    121.0                                         1.5

     արոտներ                                                          1051.6                                  

     այլ հողատեսքեր                                               391.0                                      

բ. բնակավայրերի հողեր                                       151.9                                   53.1

   որից տնամերձ և այգեգործական

   /ամառանոցային/ հողեր                                       94.6                                  52.9 գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման

և այլ արտադրական նշանակության հողեր                 38.4                  

դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի,

կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր     13.0    

ե.   հատուկ պահպանվող տարածքների հողեր          335.6          

զ.   հատուկ նշանակության հողեր                                  30.5                              

է.   անտառային հողեր                                               334.0                                0.4

ը.   ջրային հողեր                                                          25.8                  

թ.   պահուստային հողեր                                             0.6

2) Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների

ա. քաղաքացիների                                                      539.2                           181.3

բ. իրավաբանական անձանց                                     32.3                              3.8

գ. համայնքային                                                      1028.8                           21.6

դ. պետական                                                          1373.3                               1.6

ե. օտարերկրյա պետությունների, միջազգային

     կազմակերպությունների                                            0.7                              0.1 2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները /բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ/, ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:

  1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

        

  • Обсуждалось

    13.08.2018 - 29.08.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Охрана природы, Градостроителство, Энергетика и природные ресурсы, Территориальное управление и развитие, Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8086

Принт

Предложения

Շահեն Շահինյան

15.08.2018

Առաջարկում եմ հաշվետությունը ներկայացնել, ավելի մանրամասն, ներկայացնելով յուրաքանչյուր համայնքի հողային ֆենդը առանձին-առանձին: Սա թափանցիկության շատ լավ ցուցանիշ է: Մարզերի կտրվածքով հողային ֆոնդի ներկայացումը շատ սահամանափակ պատկերացում է տալիս տվյալ մարզի վերաբերյալ, իսկ համայնքներով ներկյացման դեպքում պատկերը առավել ակընհայտ կլինի, հնարավոր կլինի վերլուծել ոչ միայն համայնքները առանձին-առանձին, այլ նաև մարզի առանձին մասերը:

Узнать больше