Shushanik Sahakyan
05.08.2018
Կխնդրեի վերապատրաստման գործընթաց իրականացնել,ներգրավելով Տավուշի մարզի դպրոցների բազմամասնագիտական թիմի փորձը, բայց ոչ Հույսի կամուրջ ՀԿ-ի փորձն ու վերապատրաստումները
В стадии разработки
7 - За
1 - Против
Նախագծի ընդունումը պայմանավորված է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ժամանակացույցի փոփոխությամբ։ 2016-2017 թվականների ընթացքում ՀՀ Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում արդեն իսկ ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը։ Նշված մարզերում գործող հատուկ դպրոցները վերակազմակերպվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, իսկ այդ հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները տեղափոխվել են մարզի հանրակրթական դպրոցներ։ Միաժամանակ նշված մարզերում ներդրվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի։
Հաստատված ժամանակացույցով, համակարգի ներդրումը Երևան քաղաքում նախատեսվում էր 2018 թվականին (նախատեսվում էր առնվազն 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում` հատուկ դպրոցների վերակազմակերպման միջոցով): Սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևանը ամենամեծ համայնքն է, և հատուկ դպրոցները հիմնականում կենտրոնացված են Երևանում, համընդհանուր ներառական կրթության անցման ռազմավարությունը Երևան քաղաքի համար վերանայվեց՝ այն տեղափոխվեց 2019 թվական։ Դրանով էլ պայմանավորված, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակի ներդրման ժամկետը 2018 թվականից տեղափոխվեց 2019 թվական։
Обсуждалось
03.08.2018 - 20.08.2018
Тип
Pешение
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 7587
Принт05.08.2018
Կխնդրեի վերապատրաստման գործընթաց իրականացնել,ներգրավելով Տավուշի մարզի դպրոցների բազմամասնագիտական թիմի փորձը, բայց ոչ Հույսի կամուրջ ՀԿ-ի փորձն ու վերապատրաստումները