Добавить в избранное

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔ

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297-Ն օրենքի այսուհետ` Օրենք 4-րդ հոդվածի 4-րդ մասում «որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը» բառերի փոխարինել «որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր՝ 14.1 կետով.

«14.1) սահմանում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    31.07.2018 - 16.08.2018

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9088

Принт

Предложения

Հայկանուշ Գրիգորյան

14.08.2018

կխնդրեի, որպեսզի դպրոցներում վերանայվեին հաստիքները, քանի որ ըստ հաստիքացուցակի չափազանց սխալ բաշխումներ են կատարված. ասենք, օրինակ. ինչու՞ է դպրոցի գործավարը ներառված սպասարկող անձնակազմի /տեխնիկական աշխատակիցներ/ մեջ, և ըստ այդմ, վարձատրվում է ինչպես տեխնիկական աշխատակիցը՝ հավաքարարը պետության նվազագույն աշխատավարձի չափով, եթե առանց գործավարի կատարած աշխատանքի կրթական համակարգի ոչ մի ներկայացուցիչ չի կարող լիարժեք ու ճշգրիտ աշխատանք իրականացնել: Կարծում եմ, որ գործավարը պիտի ներառվի ադմինիստրատիվ անձնակզմի մեջ և վարձատրվի համապատասխանաբար: Դա անարդար է, քանզի դպրոցներում գործավարները ամենածանրաբեռնված աշխատակիցներն են, բայց վարձատրվում են ընդամենը պետության նվազագույն աշխատավարձի չափով: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, դպրոցում քանի աշակերտ և քանի աշխատակից կա, միևնույնն է գործավարի աշխատավարձը մնում է անփոփոխ, չնայած աշակերտների և աշխատակիցների քանակական տարբերությունից գործավարի աշխատանքը շատ ավելի ծանրաբեռնված է դառնում. ասենք 200 աշակերտ և 30 աշխատակից ունեցող դպրոցի գործավարը վարձատրվում է այնքան, որքան 2000 աշակերտ և 100-150 աշխատակից ունեցող դպրոցի գործավարը: Դրան զուգահեռ, դպրոցի սպասարկող անձնակազմի աշխատավարձը երբեք չի փոփոխվում ուսուցիչների և ադմինիստրացիայի աշխատավարձերի բարձրացման զուգահեռ; Կարծում եմ այս ամենը շատ անարդար և ոչ ճիշտ որոշումներ են: Նաև հավելեմ, որ 3-4 տարի առաջ ընդհանրապես արգելվեց դպրոցի աշխատակիցներին կառավարման խորհրդի կողմից գոնե չնչին չափով հավելավճարներով աշխատավարձերի բարձրացում իրականացնելը, և այդ աշխատակիցները մնացին պետության կողմից տրվող խղճուկ նվազագույն աշխատավարերի հաշվին, որով անգամ մեկ շաբաթ անհնար է ապրել, ավելի ճիշտ կլինի ասել, կարելի է նման աշխատավարձով միայն խղճուկ գոյատևումը պահպանել: մեծ խնդրանք. վերանայեք այս բոլոր խնդիրները և տվեք ճիշտ լուծումներ: Եթե կարիք կա, կարող եմ անձամբ ամենը մանրակրկիտ ձևով ներկայացնել և մեկնաբանել: Շնորհակալություն

Shushanik Sahakyan

01.08.2018

Նախատեսել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման համակարգողի հաստիք մեկ ամբողջ դրույքով և համապատասխան աշխատավարձով, որպեսզի աշխատանքները կատարվեն ժամանակին, և չբարդվեն մեկ այլ աշխատողի աշխատանքներին:

Գևորգ Գիլանց

31.07.2018

Գտնում եմ, որ կրթության զարգացման պետական ծրագիրը պիտի ընդունվի ԱԺ կողմից։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկայում տեղի է ունենալու Վարչապետի լիազորությունների վերաբաշխում, և ԱԺ-ին անցնող լիազորությունների մեջ կարող է մտնել նաև կրթության զարգացման ռազմավարության ու պետական ծրագրի հաստատումը։

Узнать больше