«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 381-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկան ակտիվացնելուն միտված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ: Պարտատոմսերի փոխանակման գործարքները կարևոր նշանակություն ունեն պարտավորությունների կառավարման գործառնությունների իրականացման տեսակետից՝ պարտքի հետ կապված ռիսկերի կառավարման և ներքին շուկայի զարգացման նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներքին պետական պարտքի վերաֆինանսավորման ռիսկը նվազեցնելու, մարումների գրաֆիկը հարթեցնելու, պարտատոմսերի իրացվելիությունը խթանելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացնում է պետական գանձապետական պարտատոմսերի հետգնումներ, որոնք, որպես կանոն, տեղի են ունենում պարտատոմսերի տեղաբաշխման օրը: Ըստ էության, երկու տարբեր գործիքների կիրառման արդյունքում, տեղի է ունենում պարտատոմսերի փոխանակում, ինչը, սակայն, գործառնական ծախսեր է առաջացնում թե թողարկողի, թե շուկայի մասնակիցների համար:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Պետական գանձապետական պարտատոմսերի փոխանակումների էլեկտրոնային համակարգի կատարելագործումը ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումներից է:
4. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նպատակը պարտատոմսերի փոխանակման իրականացման համար անհրաժեշտ իրավահարաբերությունների կարգավորումն է: Նոր՝ փոխանակման գործիքի կիրառումը կնպաստի պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի զարգացմանը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նոր՝ փոխանակման գործիքի կիրառումը կնպաստի պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի զարգացմանը:
Մարման ժամկետին մոտեցող պարտատոմսերի աստիճանական հետգնումը թողարկողի համար կնվազեցնի վերաֆինանսավորման ռիսկը, և արդյունքում, թույլ կտա ձևավորել շրջանառության ավելի մեծ ծավալ ունեցող ուղենշային պարտատոմսերի պորտֆել: Միաժամանակ, շրջանառությունից ոչ իրացվելի պարտատոմսերի հանումը ավելացնում է լրացուցիչ նոր թողարկումների հնարավորությունը, ինչը թույլ կտա ավելի արագ ձևավորել ուղենշային պարտատոմսերի անհրաժեշտ ծավալ: Երկու դեպքում առաջացող իրացվելության աճը կնպաստի կառավարության պարտքի ծասխերի նվազեցմանը:
Պարտատոմսերի լրացուցիչ թողարկումների հնարավորության առկայությունը կմեծացնի թողարկումների օրացույցի կայունությունն ու կանոնավորությունը:
Փոխանակաման գործիքի կիրառումը շուկայում հնարավոր ցնցումների ժամանակ թույլ կտա ապահովել որոշակի կայունություն՝ վերականգնելով թափանցիկ գնագոյացումը:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
-
Обсуждалось
27.07.2018 - 11.08.2018
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 7242
Принт