Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք -  Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ 

ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.      Անհրաժեշտությունը

Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարումը և պետական վարչական ռեգիստրի մշակումը, ներդրումն ու վարումը անհրաժեշտ է, քանի որ ապահովում է տվյալների կենտրոնացումն ու իրավական կարգավորումը, ինչպես նաև բարձրացնում է արդյունավետությունը՝ միաժամանակ ապահովելով կառավարման համակարգված և միջազգային ստանդարդներին համապատասխան թափանցիկ և արդյունավետ կառավարում։

2.    Ընթացիկ վիճակը և խնդիրները

  Սպորտի ոլորտում տվյալների հավաքագրումը և պահպանումը հաճախ իրականացվում է տարբեր կազմակերպություններում՝ առանց միասնական համակարգի։ Ստացված տեղեկատվությունը մասնակի է, երբեմն էլ թերի շատ հաճախ էլ ոչ թարմացված: Տեղեկատվական տվյալներ պարունակող միակ բազան գեներացված է թղթային եղանակով ինչը ոչ միշտ է արագացնում որոշումների կայացման գործընթացն ու համակարգված աշխատանքի կայուն որակը, երբեմն էլ մարզական կազմակերպությունների, մարզիկների և միջոցառումների մասին տվյալները հաճախ չեն համադրվում իրար հետ և  ամբողջական պատկեր ստանալը, վերլուծելն ու մշակելը դառնում է չափից ավելի դժվար: Խնդիր է դառնում ավելորդ վարչարարությունը, ժամանակի վատնումը, իսկ թղային տարբերակով աշխատելը նվազեցնում է թափանցիկությունն ու վերահսկողությունը:

3.    Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն առաջին հերթին ձևաորվում է 2024-2030թթ զարգացման ռազմավարության հիման վրա, որը ուղղված է մասսայական սպորտի տարածման միջոցով բնակչության առողջության ամրապնդմանը և միջազգային մրցունակության բարձրացմանը:

Նշված հրամանով հաստատված կարգը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործման գործում կարևոր քայլ կհանդիսանա:

4.Կարգավորման բնույթը և նպատակը

Կարգավորման հիմք հանդիսանալով՝ սահմանվում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի և պետական վարչական ռեգիստրի մշակման, վարման և ներդրման սկզբունքները: Այն ունի վարչական-իրավական բնույթ և ապահովում է

ա) նախարարության, մարզական կազմակերպությունների, մարզիչների և մարզիկների միասնական հաշվառումը,

բ) գնահատման միասնական մեխանիզմը,

գ) տվյալների ստույգ հավաքագրման, պահպանման և մշակման կանոնների թափանցիկությունը։

Նպատակն է ունենալ միասնական տվյալների բազա, որտեղից կարելի է ստանալ ճշգրիտ տեղեկատվություն սպորտի ոլորտի վերաբերյալ, որով էլ կապահովի արդյունավետ կառավարումը և տեղեկատվական բազայից ստացված տվյալները՝ բացառելով վարչարարական բարդությունները: Այսպիսով կարագանա որոշումների կայացման գործընթացը և կհեշտացնի աշխատանքի կառավարումը։

 5.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Նախարարության կողմից:

 6.   Ակնկալվող արդյունքը

Ունենալ միասնական տվյալների բազա, արդյունավետ վարչարարություն, անկաշկանդ վերլուծության հնարավորություն, թափանցիկություն և հաշվետվողականություն, ինչպես նաև կունենանք միջազգային ստանդարտների հետ համընթաց քայլելու հնարավորություն, որով էլ կբարձրացվի հանրային վստահությունը:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

2026 թվականին հավելյալ ծախս չի նախատեսվում:   

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Հրամանի նախագիծը բխում է  ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 2-ի մասնավոր նպատակ 2.3-ի 6-րդ գործողության դրույթներից, այն է՝ սպորտի բնագավառում տվյալների բազայի կառավարման համակարգի ստեղծում՝ տվյալների հավաքագրման և կառավարման գործընթացի թվայնացում և դրա միջոցով վարչական ռեգիստրի վարում:

7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

 8.Այլ տեղեկություններ.

    Չկան:

  • Продолжительность

    21.05.2026 05.06.2026
  • Тип

    Приказ

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 52

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: