ՀԱՆՐԱՅԻՆ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՇԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026 թվականի բյուջեում նախատեսվում է իրականացնել կլիմայական բյուջետային ծախսերի նշագրում և մշակել համապատասխան մեթոդաբանություն։
Կլիմայական նշագրումը նպատակ ունի նույնականացնել և քարտեզագրել տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող այն բյուջետային միջոցառումները և ծախսերը, որոնք ուղղված են կամ նպաստում են կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությանը։
Այն կարևոր գործիք է, որի միջոցով պետությունը գնահատում է, թե որքանով են կլիմայի փոփոխությանն առնչվող միջոցառումները հասցեագրված և ֆինանսավորվում՝ միաժամանակ ապահովելով Փարիզյան համաձայնագիր-ի շրջանակում սահմանված ֆինանսավորման թափանցիկության պահանջների իրականացումը և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը։
Կատարված գնահատման արդյունքներով՝ կլիմայի փոփոխությանն առնչվող պետական բյուջետային ծախսերը կազմել են 2026 թվականի պետական բյուջետային ծախսերի 5.2 տոկոսը։
Համաձայն 2027 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի ժամանակացույցի՝ սահմանված ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 8-ի N8-Ա որոշմամբ, հայտատու մարմինները պետք է մշակեն և մինչև օգոստոսի 7-ը Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնեն բյուջետային ծրագրերի միջոցառումների և կլիմայական նշագրման վերաբերյալ առաջարկությունները։
-
Продолжительность
19.05.2026 03.06.2026 -
Тип
Приказ
-
Область
Охрана природы, Финансовая
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 53
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .