ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 307-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 307-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր), որը նպատակ ունի աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։
ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 19-ի N 307-Լ որոշմամբ Ծրագիրը վերաբացվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած կամ այդ նույն նպատակով 01.01.2024-01.05.2025թթ․ ժամանակահատվածում հողամաս ձեռք բերած շահառուների համար։ Միաժամանակ, ծրագիրը վերաբացվել է և նոր քվոտաներ են սահմանվել այն սահմանամերձ գյուղական բնակավայրերում, որտեղ բնակչության և ծրագրի փաստացի շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից, ինչպես նաև այն ոչ սահմանամերձ գյուղական բնակավայրերում, որտեղ «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվող/կառուցված դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։
14.05.2026թ. դրությամբ Ծրագրի շրջանակում շահառուի կարգավիճակ է ստացել 2909 ընտանիք, որոնցից 2373-ն արդեն վարկավորվել են։
Ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկավորման գործընթացում առաջանում են խնդիրներ, երբ շահառուներն ունենում են գործող ժամկետանց վարկային պարտավորություններ և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի պահանջով նրանց գույքի և եկամուտների վրա տարածվում է բռնագանձում։ Այս դեպքում, խնդիր է առաջանում ինչպես շահառուների անվամբ բացված բանկային հաշվին վարկի գումարի փոխանցման դեպքում, այնպես էլ առկա է հետագայում կառուցված անշարժ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու ռիսկը։
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի N 1517-N որոշմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ բնակավայրը վերանվանվել է Լեռնակերտ, մինչդեռ Ծրագրում կիրառված է Լեռնահովիտ անվանումը։
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց: Հաշվի առնելով «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը, այն է՝ բռնագանձում չի կարող տարածվել Կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում տրամադրված գույքի, եթե Կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ գույքը բռնագանձման ենթակա չէ, առաջարկվող կարգավորմամբ ժամկետանց վարկային պարտավորություն ունեցող շահառուների շրջանում կառուցված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու հետ կապված խնդիրները կլուծվեն։
Միաժամանակ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ բնակավայրի անվանումը համապատասխանեցվում է ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի N 1517-N որոշմամբ կատարված փոփոխության հետ։
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել Ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ և առանձին համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6-րդ կետի 5-րդ ենթակետից, այն է՝ «Տարածքային համախմբվածության բարձր մակարդակի ապահովում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ տարածքներին՝ անցում կատարելով սոցիալական աջակցության մեխանիզմներից դեպի տնտեսական զարգացման մեխանիզմների ներդրում» և 4.6-րդ կետի 4-րդ ենթակետից, այն է՝ «Մշակվելու է բնակարանով ապահովման միասնական սոցիալական քաղաքականություն՝ ցածր եկամուտներ ունեցող, ինչպես նաև անապահով ընտանիքներին և խոցելի այլ խմբերին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով: Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։»։
-
Продолжительность
19.05.2026 04.06.2026 -
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 57
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .