«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագիծ
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորել՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանելու թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջնահերթությունների հաշվառմամբ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների դասակարգումը։
Նշված դասակարգումը նախատեսվում է կիրառել որպես իրավապահ մարմինների գործունեության ուղենիշային հիմք՝ ապահովելով, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրականացվող միջոցառումները կրեն ոչ միայն արձագանքող (ռեակտիվ), այլև՝ կանխարգելիչ և պրոակտիվ բնույթ՝ հիմնված ռիսկերի, սպառնալիքների և հանցավորության զարգացման միտումների վերլուծության վրա։
-
Продолжительность
13.05.2026 28.05.2026 -
Тип
Закон
-
Область
Борьба с трафикингом и незаконным оборотом наркотиков
-
Министерство
Министерство внутренних дел
-
Test
Просмотры 135
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .