Nelly Selyan
23.07.2018
սա ռուսական 102ռազմաբազայի՞ն է վերաբերում: շիտակ լինելու համար ճիշտ կլիներ առանձին կետով ներկայացնել, թե այլ զորքերն ինչից են ազատվում:
2 - За
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <<ժբ>> ենթակետի պահանջների համաձայն՝ տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման գործըթացն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 19.02.2018թ. N 155-Ա որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
Նախկին <<Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին>> ՀՀ օրենքով սահմանված տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության կարգը սահմանված էր ՀՀ կառավարության 2012թ. հունիսի 22-ի N 766-Ն որոշմամբ: Քանի որ գործող <<Պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <<ժբ>> ենթակետով սահմանվել է նոր իրավական հիմք՝ համապատասխան որոշումն ընդունելու համար և նախկինում որպես առանձին օրենք գործող <<Ավելացված արժեքի հարկի մասին>> ՀՀ օրենքը և մի շարք այլ օրենքներ կոդիֆիկացվել են հարկային օրենսգրքում, առաջացել է անհրաժեշտություն՝ կառավարության նոր նախագծի ընդունման:
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպություններին՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացումը:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում է տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը: Նախագծի հիմքում դրվել են փոփոխված հարկային օրենսգրքով ընձեռնված բյուջետային ֆինասավորման գործիքները:
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
Обсуждалось
20.07.2018 - 05.08.2018
Тип
Pешение
Область
Безопасность
Министерство
Министерство обороны
Просмотры 7616
Принт23.07.2018
սա ռուսական 102ռազմաբազայի՞ն է վերաբերում: շիտակ լինելու համար ճիշտ կլիներ առանձին կետով ներկայացնել, թե այլ զորքերն ինչից են ազատվում: