Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի կողմից ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՕ-448-Ն օրենքի ընդունմամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը (այսուհետ նաև՝ Նախարարություն) նոր՝ արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործառույթների վերապահմամբ:

Սույն նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած խորհրդակցության արձանագրության 2-րդ կետի 6-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարմամբ, ըոտ որի՝ հանձնարարվել էր դիտարկել արհեստական բանականության թեման Նախարարության անվան և գործառույթների շրջանակերում: Հիշյալ հանձնարարականի կատարումն ապահովելու համար Նախարարության կողմից ՀՀ վարչապետին առաջարկվել է Նախարարության անվանումը փոխել՝ դարձնելով «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն», որին հաջորդել է ՀՀ փոխվարչապետի 13.01.2026թ. N 02.1/61.7/669-2026 հանձնարարականը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ նախապատրաստելու՝ անդրադառնալով ոչ միայն անվանափոխության, այլև դրան համապատասխան գերատեսչության լիազորությունների վերանայման հարցին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.

  Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում նախարարության անվանումը փոխել և համահունչ դարձնել  Նախարարությանը վերապահված նոր գործառույթի՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը:

  4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառույցները.

  Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից

  5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «23 բարձր տեխնոլոգիաներ» մասի «թվայնացում» բաժնի դրույթներից: Այն է՝ թվային արդիական միջավայրի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն համարվում է կառավարման, արտադրության, առաջխաղացման արդյունավետ գործիք:

  • Продолжительность

    11.05.2026 26.05.2026
  • Тип

    Закон

  • Область

    Управленческие правоотношениями, Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 535

Принт

Предложения

Գոհար Լևոնյան

11.05.2026

Արհեստական բանականության գաղափարը մերը չէ հետևաբար երբ մենք կունենանք մեր սեփական արբանյակը Արհեստական բանականության ոլորտում այդ ժամանակ իմաստ կունենա ներգրավվել անունը նախարության անվան համատեքստում հեղինակային իրավունքը աշխարհում պաշտպանված է (կոնյակի իրավունքիը վառ օրինակ) և որպեսզի մենք էլ ունենանք կառավարություն որտեղ մարդու ավանդը իրեն և իր հայրենիքն է կերակրում ետ դեպքում ամեն հայ կդառնա Հայաստանի մաս Հայաստանի զարգացման համար իսկ կառավարությունը որպես շառժիչ որը մարդուն առաջ է առանց կուսակցական տոմարի

Շմավոն Ավագյան

11.05.2026

Ավելորդ փոփոխություն է։ Անվան մեջ «բարձր տեխնոլոգիական» բառակապակցության մեջ կարելի ընկալել նաև ավելացվող նախադասությունը

Узнать больше

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: