Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի «ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 296-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի «ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 296-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.   Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ազգային ժողովի կողմից  2026 թվականի փետրվարի 11-ին ընդունվել է ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուժի մեջ է մտել նույն թվականի փետրվարի 17-ից:

Կատարված փոփոխություններով և լրացումներով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 11-ին մասով նախատեսվեց նաև հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու պարտադիր պահանջ, որի կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու լիազորությունը վերապահվեց Կառավարությանը։

Կառավարության 2018 թվականի  հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշմամբ ներկայումս համապարփակ կարգավորված են հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման հարաբերությունները, սակայն առկա չեն առանձնահատուկ կարգավորումներ՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը հանրային քննարկման ենթակա լինելու վերաբերյալ։

Վերոնշյալով պայմանավորված՝ առկա է անհրաժեշտություն փոփոխություն և լրացումներ կատարելու Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը հանրային քննարկման ենթակա լինելու վերաբերյալ հատուկ կարգավորումներ նախատեսելու նպատակով։

 

2.  Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոնշյալի հաշվառմամբ՝ նախագծով առաջարկվում է Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ կատարվող փոփոխության և լրացումների միջոցով ապահովել հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը պարտադիր հանրային քննարկման ենթակա լինելու համար անհրաժեշտ իրավական հիմքերի ամրագրումը։ Ըստ նախագծի՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերի հանրային քննարկումն իրականացվում է երկու եղանակի պարտադիր համակցությամբ.

1. նախագիծը տեղադրվում է հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական կայքում և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, և Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշմամբ հաստատված կարգով ուղարկվում է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի,

2. ի հավելումն վերոգրյալի՝ պարտադիր իրականացվում են հանրային լսումները, որոնց ներգրավվում են նաև ձեռքբերողը (եթե այն պետությունը կամ համայնքը չէ), օտարվող գույքի սեփականատերերը և փաստացի տիրապետողները, ինչպես նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները:

Հարկ է նկատել, որ նախագծով նաև նախատեսվել են հանրային լսումների մասին անձանց տեղեկացնելու համապարփակ կարգավորումներ, որպիսիք թույլ են տալիս հանրամատչելի աղբյուրներից հնարավորինս արդյունավետ ձևով տեղեկանալ հանրային քննարկումների իրականացման վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի և այլ անհրաժեշտ հանգամանքների վերաբերյալ:

 

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Կառավարության 10 հոկտեմբերի 2018 թվականի N 1146-Ն որոշմամբ ապահովել հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման հանրային քննարկման կազմակերպման և անցկացման կարգը: Հանրային լսումներ անկացնելու պարտադիր պահանջն ուղղված է հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով սեփականության օտարման գործընթացներին շահագրգիռ հանրության, առավելապես սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների մասնակցությունն ապահովելուն, ինչը կնպաստի անձանց իրազեկվածության բարձրացմանը, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը, որոշման կայացման փուլում շահագրգիռ անձանց՝ գործընթացին անմիջապես մասնակից դարձվելուն և հանրային կարծիքի բացահայտմանը:

 

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1978-Լ որոշման հավելված 1-ի 2.6. կետից և նույն որոշման հավելված 3-ի 3.14. գործողության կատարման անհրաժեշտությունից:

 

6. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված մարմինները կամ անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

  • Продолжительность

    08.05.2026 23.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 74

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: