«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի իրականացման կարգն ու մեթոդաբանությունը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սույն հրամանը կիրառվում է մասնագիտական կրթության համապատասխան որակավորման կրթական չափորոշիչների պրակտիկայի բաղադրիչին համապատասխան՝ մինչև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտային որակավորումների շրջանակի ու արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման շրջանակային նկարագրի սահմանումները և մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ՄՈՒՀ) կողմից որակավորման ծրագրի հաստատումը։
3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, առավելագույնը երկու ուսումնական տարվա ընթացքում, ՄՈՒՀ-ն իրենց իրականացրած մասնագիտությունների բոլոր որակավորումների պետական կրթական չափորոշիչների և մոդուլային ծրագրերի շրջանակում կազմակերպվող ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների ծրագրերը համապատասխանեցնում են սույն կարգով սահմանված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համապատասխան ձևին և մեթոդաբանությանը՝ մշակելով առնվազն մեկ գործնական աշխատանքային ուսուցման (այսուհետ՝ ԳԱՈՒ) մոդուլային ծրագիր։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱՐԱՐ՝ Ժ․ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-
Продолжительность
29.04.2026 14.05.2026 -
Тип
Приказ
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 200
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .