Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N 171-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառա­վարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ՀՀ ԱԱԾ  ներկայացուցչի պաշտոնի փոփոխման անհրաժեշտությամբ։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ կառուցվածքում 2025 թվականի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասությունը վերապահվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը և անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2024 թվականի N 171-Ն որոշման մեջ։

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովում ՀՀ ԱԱԾ մասնակցությունը կապահովվի ՀՀ ԱԱԾ իրավասու ստորաբաժանման ներկայացուցչի կողմից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի տնտեսական և ինստիտուտցիոնալ վերափոխման դոկտրին, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը չի հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուտցիոնալ վերափոխման դոկտրինին։

Ազգային անվտանգության ծառայություն

  • Продолжительность

    29.04.2026 14.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 207

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: