Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Անհրաժեշտությունը

«2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ընթացիկ տարում կաթի արտադրության գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Հանրապետությունում, կովերի ծնի սեզոնայնությամբ պայմանավորված (հիմնական ծինը՝ դեկտեմբեր-մարտ ամիսներին), կաթի արտադրության ամսական  ծավալները խիստ տարբեր են, որի հետևանքով ապրիլ-օգոստոս ամիսներին կաթի արտադրությունը 3-4 անգամ գերազանցում է հոկտեմբեր-փետրվար ամիսներին արտադրված կաթի քանակությանը՝ էականորեն խախտելով առաջարկ-պահանջարկ համամասնությունը։ Արդյունքում՝ ապրիլ-օգոստոս ամիսներին առաջարկը գրեթե կրկնակի գերազանցում է պահանջարկին, մինչդեռ հոկտեմբեր-փետրվար ամիսներին ստացվում է հակառակ պատկերը։ Այս հանգամանքով պայմանավորված, կաթ մթերող կազմակերպությունները, ապրիլ-մայիս  ամիսներից սկսած մինչև հոկտեմբեր, 20-30 դրամով (երբեմն՝ ավելի շատ) նվազեցնում են կաթի մթերման գինը, ինչն էլ առաջացնում է ֆերմերների դժգոհությունը։ Իրավիճակը կարգավորելու նատակով առաջարկվում է 1 կգ կաթի հաշվով 20 դրամ փոխհատուցում տրամադրել ապրիլ-օգոստոս ամիսներին արտադրված կաթի ողջ քանակության համար։ Հանրապետությունում կովերի միջին տարեկան կաթնատվությունը տատանվում է 2500-2600 կգ-ի սահմաններում, որի 40 %-ը կամ գրեթե 1000 կգ-ը արտադրվում է ապրիլ-օգոստոս ամիսներին, որից կաթ մթերող կազմակերպություններին ֆերմերները կարող են հանձնել առավելագույնը արտադրված կաթի երեք քառորդը կամ 750 կգ-ը, իսկ 250 կգ-ը կօգտագործեն հորթերի կերակրման կամ սեփական կարիքների համար։ Մթերման ենթակա կաթի քանակության յուրաքանչյուր կգ-ի համար 20 դրամ փախհատուցում տրամադրելու պարագայում 1 կովի հաշվով սուբսիդավորման ենթակա գումարը կկազմի 15000 դրամ (750 կգ 20 դրամ= 15000 դրամ)։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվում է հանրապետության բոլոր մարզերի կովերի անմշակ կաթի արտադրությամբ զբաղվող՝ 3 գլուխ և ավել կովեր տնօրինող տնտեսավարող սուբյեկտներին 2026 թվականին տրամադրել աջակցություն՝ 3-ից մինչև 20 գլուխը ներառյալ կովերի համար, յուրաքանչյուր կովի համար հատկացնելով 15000 դրամի չափով սուբսիդավորում։

Նախագծով հաստատվում է 2026 թվականին կաթի արտադրության համար տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը։

Աջակցության տրամադրման՝ 3 գլուխ կովերի նվազագույն շեմը սահմանվել է այն տրամաբանությամբ, որ 1-2 գլուխ կովեր տնօրինող տնտեսավարող սուբյեկտները հիմնականում իրենց արտադրած կաթը չեն հանձնում մթերող կազմակերպություններին և առավելապես օգտագործում են սեփական կարիքների համար։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ հաշվի առնելով կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների առաջարկությունը և հավաքագրված օպերատիվ տեղեկատվությունը:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման պարագայում հանրապետության մարզերի կովերի անմշակ կաթի արտադրությամբ զբաղվող շուրջ 20 հազար տնտեսավարող սուբյեկտներ կստանան ֆինանսական աջակցություն, նվազագույնի կհասցվի կաթի մթերման գնի սեզոնային տարբերությունը և կլուծվի ընթացիկ տարվա կաթի մթերման գների հետ կապված խնդիրը։

6 Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից հատկացնել 1350,0 մլն դրամ գումար։ 

7  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:

          Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ էկոնոմիկայի նախարարության բաժնի «94 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառումից։

          8 Այլ տեղեկություններ

            Այլ տեղեկություններ չկան։

 

  • Продолжительность

    27.04.2026 13.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 170

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: