ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արեգնազ Մանուկյան 24.04.2026 10:56:20 | Принято | Առաջարկում եմ այս օրենքի բարելավման 2 ուղղություն 1. Վերակազմակերպման չափանիշների հստակեցում Ներկայումս վերակազմակերպման գործընթացում կիրառվող «միավորում» հասկացությունը չունի հստակ սահմանված չափորոշիչներ, ինչը կարող է հանգեցնել ոչ լիարժեք հիմնավորված որոշումների ընդունման։ Առաջարկվում է՝ սահմանել վերակազմակերպման (միավորման) հստակ չափանիշներ, մասնավորապես՝ ուսանողների թվաքանակը, ընդունելության դինամիկան, շրջանավարտների զբաղվածության մակարդակը, նյութատեխնիկական բազայի վիճակը։ Միաժամանակ առաջարկվում է ներդնել գնահատման միասնական գործիք (evaluation framework), որը հնարավորություն կտա համադրելի կերպով գնահատել տարբեր ուսումնական հաստատությունների արդյունավետությունը։ Ակնկալվող արդյունք՝ կկանխվի ձևական միավորումը և կապահովվի տվյալահեն, հիմնավորված որոշումների ընդունումը։ |
Հարգելի՛ Արեգնազ Մանուկյան, շնորհակալություն ենք հայտնում նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելու կապակցությամբ: Ձեր կողմից բարձրացրած հարցն ընդունվել է ի գիտություն: Հարցը բովանդակային է և հաշվի կառնվի հետագա մշակումների փուլում: Ներկայացված նախագիծը վերաբերում էր կայացված որոշման ժամկետներին: |
||
| 2 | Արեգնազ Մանուկյան 24.04.2026 10:56:20 | Принято | 2. Կրթական ծրագրերի օպտիմալացում Վերակազմակերպման գործընթացում հաճախ միավորվում են միայն ուսումնական հաստատությունները՝ առանց կրթական ծրագրերի բովանդակային վերանայման, ինչի արդյունքում պահպանվում են կրկնվող կամ աշխատաշուկայի պահանջներին չհամապատասխանող որակավորումները։ Առաջարկվում է՝ վերանայել և օպտիմալացնել կրկնվող կամ ցածր պահանջարկ ունեցող որակավորումները, ներդնել մոդուլային կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան համադրել տարբեր մասնագիտությունների բաղադրիչներ, ապահովել կրթական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին՝ կիրառելով ոլորտային հմտությունների քարտեզագրման (sector skills mapping) գործիքներ։ Ակնկալվող արդյունք՝ մասնագիտական կրթությունը կդառնա առավել արդիական, ճկուն և կիրառելի՝ ապահովելով շրջանավարտների մրցունակությունը աշխատաշուկայում |
Հարգելի՛ Արեգնազ Մանուկյան, շնորհակալություն ենք հայտնում նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելու կապակցությամբ: Ձեր կողմից բարձրացրած հարցն ընդունվել է ի գիտություն: Հարցը բովանդակային է և հաշվի կառնվի հետագա մշակումների փուլում: Ներկայացված նախագիծը վերաբերում էր կայացված որոշման ժամկետներին: |