ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Կարեն Աբրահամյան 23.04.2026 20:01:41 | «5) ընտանիքի կողմից նախորդ ամսվա ընթացքում 2200 և ավելի կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի սպառման հանգամանքը, որը Գնահատման համակարգում հաշվի է առնվում անապահովության գնահատման համար դիմում ներկայացնելուն ամսվան հաջորդող ամսվանից.». ժե․ 39-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «6) ընտանիքի կողմից նախորդ ամսվա ընթացքում 700 և ավելի խոր․մ․ բնական գազի սպառման հանգամանքը, որը Գնահատման համակարգում հաշվի է առնվում անապահովության գնահատման համար դիմում ներկայացնելուն ամսվան հաջորդող ամսվանից Բացառող գործոններից կոմունալ ծախսի մասով թվերը ճի՞շտ են նշված տեքստում,անապահով ընտանիքը 2200 կվտ էլէներգիա ինչպե՞ս կարող է ծախսել մեկ ամսում,կամ 700 խմ գազ։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվող թվերը ճիշտ են ներկայացված։ |
|||
| 2 | Կարեն Աբրահամյան 23.04.2026 20:07:44 | Ընտանիքի եկամտի կազմի մեջ ներառվող պարբերական սոցիալական աջակցություն հանդիսացող դրամական միջոցների ցանկում թոշակից ու նպաստից ստացվող հետվճարը հաշվի առնվելու՞ է որպես եկամուտ,և հետևաբար ներառվելու բացառող գործոնների մեջ։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Կենսաթոշակից և նպաստներից ստացվող հետվճարն անապահովության գնահատման նոր համակարգով ընտանիքի եկամտի կազմի մեջ չեն ներառվում։ |
|||
| 3 | Կարեն Աբրահամյան 23.04.2026 20:11:43 | Երբ ընտանիքին անապահովության նպաստ կամ եռամսյա հրատապ օգնություն չի նշանակվում ամսական եկամուտը պարենային զամբյուղի արժեքի 160 տոկոսը գերազանցելու հիմքով, սակայն կոմունալ վճարումների զեղչ է տրամադրվում,այդ դեպքում ևս տունայց է կատարվո՞ւմ։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման N 1 հավելվածի 42-րդ կետի համաձայն՝ ընտանիքի անապահովության գնահատման դիմում ներկայացնելուց հետո ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրություն իրականացվում է, եթե ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը ցածր է սահմանային շեմի արժեքի 130 տոկոսից և առկա չէ նույն որոշմամբ սահմանված որևէ բացառող գործոն։ |