ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ավագանու որոշման նախագիծը կազմվել է Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի համաձայն։
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0130-0017 կադաստրային ծածկագրով 0.1266 հեկտար մակերեսով հողամասի սեփականատերը դիմել է համայնք և ցանկանում է հողամասի գյուղատնտեսական նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի: Հողամասը գտնվում է Արամուս գյուղի վարչական տարածքի կենտրոնական մասում, բնակավայրի բնակելի գոտուն կից։ Վարելահողերի տվյալ հատվածը բաղկացած է փոքր մակերեսով հողամասերից և երեք կողմից սահմանակից է բնակելի գոտուն։ Հողամասի մուտքն ու ելքը կազմակերպվում է երկրորդական նշանակության ճանապարհից: Հողամասի սեփականատերը ցանկանում է սահմանված կարգով կառուցել բնակելի տուն: Նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովը 31.03.2026թ. ին տվել է N 1/փ-121 դրական եզրակացությունը, որը համայնքին տրամադրվել է Կոտայքի մարզպետի 2026 թվականի ապրիլի 06-ի N 01/03.1/02940-2026 գրությունով։
Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ հաստատել Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի, Արամուս բնակավայրի զարգացման, գոտևորման հատակագծերի փոփոխությունները և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին N 111-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ։
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ առաջանում է հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և հասցե տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշման ընդունման անհրաժեշտություն։
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեն կհամալրվի շուրջ 3,65 մլն. դրամ գումարով։
-
Продолжительность
22.04.2026 07.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Котайкская область Муниципалитет Абовяна
-
Test
Просмотры 73
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .