Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ հավելվածով (այսուհետ՝ Հավելված) սահմանված են ոստիկանության զորքերի զինծառայողներին տրվող դրամական օգնության չափերը։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի այսուհետ՝ Ոստիկանության գվարդիա ձևավորմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է Որոշման մեջ կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ՝ այն գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:
2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծով նախատեսվում է Որոշումը համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշման N 2 հավելվածի 8-րդ ուղղության 1․1-ին՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունում» կետից։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
6. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշման համապատասխանությունը գործող օրենսդրությանը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Продолжительность
14.04.2026 29.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Министерство внутренних дел
-
Test
Просмотры 297
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .