В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
Ներկայումս շատ քիչ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հրաձգարանները: Հանրապետությունում գործում են 16 հրաձգարաններ, լիարժեք գործում են 4-ը, մյուսները թերի են գործում՝ վերանորոգված չլինելու, զենք, զինամթերք չունենալու պատճառով: Մինչդեռ հրաձգարանների պահանջարկը Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի մեծ է: Նախագիծը նախատեսում է եղած հրաձգարանների վերանորոգում, նոր հրաձգարանների կառուցում:
Նախագիծը սահմանում է հանրապետության 9-12-րդ դասարանների դպրոցականների, միջին մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 1-2-րդ կուրսերում սովորողների հրաձգարաններ հաճախելու անհրաժեշտությունը՝ հաստատված ժամանակացույցի և ցուցակների համաձայն: Նախագիծը առաջարկում է նաև հանրապետության մարզերի և Երևան քաղաքի բնակչության (հանրապետության ամեն մարզից և Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանից՝ հարյուրական մարդ) պարբերական հաճախումների կազմակերպում հրաձգարաններ՝ որպես զենքին ծանոթանալու, նշանառություն սովորելու, զենքին տիրապետելու հմտությունների կատարելագործման միջոցի:
-
Обсуждалось
17.07.2018 - 06.08.2018
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Просмотры 9025
Принт