«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ն N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ՝ արդիականացնելով երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության ենթակա ապրանքների ցանկերը։
Փոփոխության նպատակն է գործող ցանկերը համապատասխանեցնել Եվրոպական միության 2025 թվականի երկակի նշանակության ապրանքների վերահսկման ցանկին՝ հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցած տեխնոլոգիական զարգացումները և միջազգային վերահսկման մեխանիզմների փոփոխությունները։
Արդյունքում նախատեսվում է ապահովել արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացների առավել արդյունավետ կարգավորում, նվազեցնել ռիսկերը, ինչպես նաև ստեղծել առավել կանխատեսելի և բարենպաստ պայմաններ տնտեսավարող սուբյեկտների համար։
-
Обсуждалось
09.04.2026 - 24.04.2026
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 988
Принт