«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 928․6-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ նոր բովանդակությամբ․
«Հոդված 928.6. Կառուցապատողի հատուկ հաշիվը, դրա մնացորդային հաշվի տնօրինման թույլատրելիության կարգը և սահմանափակումները»:
Հոդված 2. Օրենսգրքի 928․6-րդ հոդվածի 7-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-16-րդ մասերով․
«8․ Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին կարող են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության պետական դրամային պարտատոմսեր, ինչպես նաև ներդրվել բանկային ավանդի տեսքով Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերում՝ պայմանով, որ բանկը պարտավորվում է միջոցները վերադարձնել առաջին իսկ պահանջով՝ անմիջապես կառուցապատողի հատուկ հաշվին։
9․ Կառուցապատողի կողմից սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հատուկ հաշվի մնացորդային հաշվի տնօրինումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե համապատասխան համաձայնությունը հստակորեն ամրագրված է կառուցապատողի և գնորդի միջև կնքված պայմանագրով, որտեղ պարտադիր կերպով սահմանվում է նաև պայմանագրի վաղաժամկետ լուծման կամ դադարեցման, ինչպես նաև կառուցապատողի սնանկության դեպքում միջոցների վերադարձի և/կամ պարտատոմսերի փոխանցման պայմանները։
10․ Եթե գնորդը չի տալիս համաձայնություն սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հատուկ հաշվի մնացորդային հաշվի տնօրինմանը, պայմանագիրը ենթակա է փոփոխման՝ ապահովելով միջոցների պահպանումը բացառապես հատուկ հաշվին։
11․ Պարտատոմսերից և բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսները տնօրինվում են հատուկ հաշվի մնացորդի դիմաց հաշվեգրվող տոկոսների համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, իսկ այդ պարտատոմսերի իրացումից կամ մարումից կամ բանկային ավանդի մարման/վերադարձման արդյունքում ստացված միջոցները անմիջապես մուտքագրվում են միայն կառուցապատողի հատուկ հաշվին:
12․ Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին ձեռք բերված պարտատոմսերի և բանկային ավանդների նկատմամբ կիրառվում են կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի նկատմամբ սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները։
13․ Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին ձեռք բերված պարտատոմսերի ժամկետը չի կարող գերազանցել շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության ավարտի սկզբնական ժամկետը՝ առանց դրա երկարաձգման, և չի կարող գերազանցել շինթույլտվության տրամադրումից հետո մինչև երեք տարին։
14․ Հատուկ հաշվի մնացորդի հաշվին պարտատոմսերի ձեռքբերումը իրականացվում է բանկի միջոցով, որը գործում է որպես օպերատոր։
Պարտատոմսերը կարող են ձեռք բերվել՝
1) առաջնային շուկայից՝ առանց սահմանափակումների,
2) երկրորդային շուկայից՝ բացառապես պարտատոմսի անվանական արժեքը չգերազանցող գնով։
15․ Պայմանագրի վաղաժամկետ լուծման կամ դադարեցման դեպքում, ինչպես նաև կառուցապատողի սնանկության դեպքում՝
1) պարտատոմսը փոխանցվում է գնորդին՝ վերջինիս ընտրությամբ, կամ
2) պարտատոմսը իրացվում է շուկայական արժեքով, և ստացված միջոցները փոխանցվում են գնորդին։
16․ Եթե պարտատոմսի շուկայական արժեքը իրացման պահին ցածր է դրա անվանական արժեքից, առաջացած տարբերությունը պարտադիր կերպով փոխհատուցվում է կառուցապատողի կողմից։»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2․ Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցապատողի հատուկ հաշվում առկա մնացորդի վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. ————— Երևան ՀՕ-———-Ն |
-
Продолжительность
09.04.2026 24.04.2026 -
Тип
Закон
-
Область
Градостроителство, Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 827
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .