В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«----» հունիսի 2018թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N1442-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրից և 5-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «անհատական» բառը:
- Որոշման 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
Կառավարության 2018 թվականի
------ ի N ------ Ն որոշման
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Փոխվարչապետ (խորհրդի նախագահ)
Վարչապետի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
Գյուղատնտեսության նախարար
Բնապահպանության նախարար
Ֆինանսների նախարարի տեղակալ
Արդարադատության նախարարի տեղակալ
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Գեղարքունիքի մարզպետ
ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
-
Обсуждалось
16.07.2018 - 31.07.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Охрана природы, Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 7474
Принт