Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի, ավազակոպճային և ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման միասնական կարգը։ Միաժամանակ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-Ն որոշումը, որը վերաբերում է միայն Արաքս գետին։

Նախագծով սահմանվում են արդյունահանման իրականացման պայմանները, սահմանափակումները և վերահսկողության մեխանիզմները, ներառյալ՝ գետի հունի և հիդրոմորֆոլոգիական կայունության պահպանման պահանջները, մշտադիտարկման իրականացումը և դրա արդյունքների թվայնացված ներկայացումը։ Սահմանային շերտում նախատեսվում են լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ GPS համակարգերով հագեցած տեխնիկական միջոցների կիրառումը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխություններով և նպատակ ունի ապահովել ոլորտի միասնական կարգավորում, բարձրացնել վերահսկելիությունը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները։

 
  • Обсуждалось

    06.04.2026 - 22.04.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 520

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: