Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

           Հոդված 1.  «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածից հետո լրացնել նոր 121 հոդվածով հետևյալ բովանդակությամբ

«Հոդված 121. Բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների` IV կատեգորիա և բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտների` V կատեգորիա ունեցող օբյեկտների համար տուրքի գանձումը.

1. Բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների` IV կատեգորիայի և բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտների` V կատեգորիայի կառուցապատում իրականացնող կառուցապատողները  սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տեղական տուրքերը վճարում են տարաժամկետ՝ շինարարության թույլտվության տրամադրման օրվանից մինչև շինարարության թույլտվության ժամկետի ավարտը՝ փուլային եղանակով և եռամսյակային պարբերականությամբ, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող որևէ բանկի կողմից տվյալ կառուցապատողի անվամբ թողարկվել է բանկային երաշխիք՝ վճարման ենթակա գումարին և ժամանակացույցին համապատասխան։ Վճարումն իրականացվում է յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող մինչև 5-րդ աշխատանքային օրը։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների ավագանու կողմից տվյալ տարվա համար արդեն իսկ ընդունված տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններն ու լրացումները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

 

 

  • Обсуждалось

    03.04.2026 - 19.04.2026

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 934

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: