Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
26 Լուսինե Օհանյան 07.04.2026 23:14:05

Բարև ձեզ մեծարգո նախարար պարոն`Արսեն Թորոսյան շատ ողջունելի է, որ նման ծրագիր եք ընդունել բայց ինչ պայմաներով եք որոշել որ 6 և ավել երեխա ունեցողների համար է այս ծրագիրը։Ես ունեմ 5 երեխա և ասեմ որ ստանում եմ անապահովությամ նպաստ և կցանկանայի որ դիտարկեիք նաև 4 և 5 երեխա ունեցող ընտանիքներին։

Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։

27 Սարգիս Խաչատրյան 08.04.2026 00:07:13

Առաջարկություն

 

Ես հանդիսանում եմ 6 երեխաների հայր և ցանկանում եմ ներկայացնել առաջարկություն քննարկվող «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» վերաբերյալ։

 

Իմ ընտանիքում կա 6 երեխա, սակայն նրանցից մեկը կդառնա չափահաս 2026 թվականի օգոստոսին, իսկ մյուսը՝ 2027 թվականի սեպտեմբերին։ Նման պայմաններում հնարավոր է, որ ծրագրի ուժի մեջ մտնելու պահին մենք այլևս չհամապատասխանենք «6 անչափահաս երեխա» պահանջին, չնայած այն հանգամանքին, որ փաստացի հանդիսանում ենք բազմազավակ ընտանիք և շարունակում ենք կրել նույն սոցիալական և բնակարանային ծանրաբեռնվածությունը։

 

Կցանկանայի նաև նշել, որ այս տարիների ընթացքում մեր ընտանիքը չի օգտվել պետական սոցիալական ծրագրերից՝ հաշվի առնելով, որ կան ավելի մեծ կարիք ունեցող ընտանիքներ։ Սակայն ներկայումս բնակվում ենք վարձով, և բնակարանային հարցը մեր ընտանիքի համար դարձել է առաջնային խնդիր։

 

Այս պահին սպասում ենք նաև Երևանի քաղաքապետարանի կողմից մեր հողամասի սեփականության իրավունքի վկայականի տրամադրմանը, որպեսզի հնարավորություն ունենանք սկսել բնակելի տան կառուցման գործընթացը։ Քննարկվող ծրագիրը մեր ընտանիքի համար կարող է իրական հնարավորություն ստեղծել լուծելու բնակարանային խնդիրը։

 

Վերոնշյալը հաշվի առնելով՝ խնդրում եմ քննարկել ծրագրի պայմանների վերանայման հնարավորությունը և նախատեսել, որ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև այն ընտանիքները, որոնք ունեն 6 և ավելի երեխա, որոնցից առնվազն 5-ը անչափահաս են, կամ ընտանիքներ, որտեղ երեխաներից մեկը ծրագրի մեկնարկից անմիջապես առաջ դարձել է չափահաս։

 

Կարծում եմ, որ նման մոտեցումը թույլ կտա ծրագրի նպատակային աջակցությունը հասանելի դարձնել նաև այն բազմազավակ ընտանիքներին, որոնք փաստացի շարունակում են ունենալ նույն սոցիալական և բնակարանային կարիքները։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

28 Սարգիս Խաչատրյան 08.04.2026 00:26:22

Առաջարկություն

Ես՝ Սարգիս Խաչատրյան, հանդիսանում եմ 6 երեխաների հայր և ցանկանում եմ առաջարկել փոփոխություն քննարկվող «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրում»։

Առաջարկում եմ ծրագրի շահառուները լինեն բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն 6 և ավելի երեխա, անկախ նրանից, թե ծրագրի մեկնարկի պահին ինչ տարիքի են երեխաները։ Աջակցության գումարը պետք է հաշվարկվի ընտանիքի՝ անչափահաս երեխաների թվի հիման վրա, օրինակ՝ յուրաքանչյուր անչափահասի համար 4 մլն դրամ։

Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։

29 Նարինե Հակոբյան 08.04.2026 00:07:32

Հարգելի պարոն նախարար,

Ես՝ Նարինե Ռոբերտի Հակոբյանս ( 47 տարեկան), որպես բազմազավակ մայր, Ձեզ եմ դիմում իմ 10 հոգանոց ընտանիքի անունից։ Մեր ընտանիքում մեծանում և ապրում են 8 երեխա՝ 4 չափահաս և 4 անչափահաս։ 

Արամ Վարդանի Հակոբյան 25 տարեկան

Սիրանուշ Վարդանի Հակոբյան 24 տարեկան

Հռութ Վարդանի Հակոբյան 22 տարեկան

Հակոբ Վարդանի Հակոբյան 20 տարեկան

Աննա Վարդանի Հակոբյան 17 տարեկան

Հովհաննա Վարդանի Հակոբյան 17 տարեկան

Թամար Վարդանի Հակոբյան 16 տարեկան

Մանանա Վարդանի Հակոբյան 13 տարեկան

Ամուսինս՝ Վարդան Վանիկի Հակոբյանը ( 55 տարեկան) մշտական աշխատանք չունենալու պատճառով զբաղվում է արտագնա աշխատանքով։

Մենք գտնվում ենք սոցիալապես դժվարին պայմաններում և ունենք բնակարանային լուրջ խնդիր։

Ներկայումս բնակվում ենք 3 սենյականոց բնակարանում, որտեղ ապրում ենք խիստ սուղ պայմաններում․ 2 տղա և 6 աղջիկ ապրում են ընդամենը 45,2 քառ․մետր բնակ․ մակերեսով բնակարանում, 1 ննջարանում տեղադրված են երկհարկանի մահճակալներ։ Խոհանոցն ու հյուրասենյակը ևս ծառայում են որպես ննջասենյակներ։ Այս պայմանները չեն ապահովում ոչ երեխաների բնականոն զարգացումը, ոչ էլ ընտանիքի անդամների արժանապատիվ կենցաղը։

Հատկապես ցանկանում եմ նշել, որ երեխաներիցս մեկը ունի հաշմանդամություն՝ տեսողական խնդիր, ինչը պահանջում է առավել ապահով և համապատասխան պայմաններ։ Իմ մեծ որդին հանդիսանում է 44-օրյա պատերազմի մասնակից, իսկ մյուս որդիս այս ամռանը զորակոչվելու է պարտադիր զինվորական ծառայության։

Ընտանիքում ունեմ նաև կրթություն ստացող երեխաներ․ ներկայումս 3 ուսանող ունեմ, իսկ սեպտեմբերին ևս 2-ը կհամալրեն ուսանողների շարքը, ինչը լրացուցիչ բեռ է մեր ընտանիքի համար։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջերս Ձեր կողմից ընդունված օրենքի համաձայն բնակարանային ապահովում կարող են ստանալ միայն 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, ցանկանում եմ նշել, որ թեև մեր ընտանիքում կան 4 անչափահաս երեխաներ, մենք ևս ունենք բնակարանի խիստ անհրաժեշտություն և գտնվում ենք ոչ պակաս ծանր պայմաններում։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ խնդրում եմ Ձեր աջակցությունը մեր ընտանիքին բնակարան տրամադրելու հարցում՝ ապահովելու համար արժանապատիվ և բարենպաստ կեցության պայմաններ մեր երեխաների համար։

Կանխավ շնորհակալ եմ Ձեր ուշադրության և աջակցության համար։

Հարգանքով՝ 

Նարինե Հակոբյան

Հեռախոսահամար՝ 093844554

Հասցե՝ քաղաք՝ Գյումրի, Եղիշե Չարենց փողոց, 7-ի Ա շենք, բնակարան՝ 38

07․04․2026

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

30 Արմինե Օղլուկյան 08.04.2026 01:59:08

Բարև ձեզ Պարոն Թորոսյան կխնդրեմ վերանայել և 4 երեխա ունեցող ընտանիքներին էլ հատկացնել բնակարան ես ինքս ունեմ 4 երեխա և ապրում ենք վարձով ու աշխատում ենք ամեն ինչ հասցնել միայն մեզ համար մեծ խնդիր է բնակարան ունենալն շատ կխնդրեմ որպեսզի մենք ել կարողանանք օֆտվենք և ունենանք մեր երազանքների բնակարանն

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

31 Ասյա Զաքարյան 08.04.2026 10:12:24

Շատ լավ կլիներ 6 դառնար 4:

Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։

32 Lilit Abrahamyan 08.04.2026 11:25:56

Սխալ նախապայմաններ են։ Ես ֆիզի մեջ եմ արդեն 7 տարի և աշխատավարձ չեմ ստանում։ Ամուսինս էլ պետական աշխատող չի որ ներկայացնի հաշվարկը ձեր 1տարվա։ Մի քանի ամիս գործ չկա մի քանի ամիս գործ կա ըստ եղանակի։ Ունենք 7երեխա որից 2ը ծնողազուրկ են նպաստառու ենք ու ապրում ենք ուրիշի տանը շատ նեղ պայմաններում։ 12քմ մեջ 6հոգով ենք քնում առանց պատուհանների։ Ուրախացել եինք լսել եինք այս ծրագրի համար։ Բայց պայմանները ահավոր են։ Հետո ինչի հենց գյուղերում Մարդիկ գյուղերից գալիս ստեղ վարձով են ապրում գործ չկա ոչ մի տեղ։

Ով կուզի գյուղում ում հարմար է թող գնի մեջ տեղավորվի Երևանում։ Իմ երեխեքից քանիսը դպրոց պարտեզ քոլեջ են սովորում պիտի տեղափոխվի ամբողջը ավելնորդ ստրեսս է իրենց համար։

Խնդրում եմ փոխեք պայմանները։

Գրանցված աշխատանք չունենալը չի խոչընդոտում եկամուտների հայտարարագրի լրացմանը։

33 Գոհար Գալստյան 08.04.2026 11:51:06

4 բալիկ ։ Ինչքա՞ն արդար է, որ ես չեն կարողանա օգտվել այդ ծրագրից, օգնեք օգտվեն այդ ծրագրից։

Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։

34 Suren Hovhannisyan 09.04.2026 01:10:26

Բարեվ ձեզ, ես ունեմ 6 անչափահաս երեխաներ, որից 7 -ին սպասում ենք մեզ հասնում են բնակարան մենք տուն չունենք։ Մայիս պապիս տանեն մետանում երեխաներ ես ես տան մեջ ապրում ենք ախպերներ ով շատվոր ենք չենք կարողանում հաշտվել մեկս մեկի հետ։ խնդրում եմ ինձ էլ հատկացրեք բնակարան մենք կարիքավոր ընտանիք ենք և բազմազավակ։ խնդրում եմ օգնեք իմ բալիկներիս։

Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, որից հետո ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքները կկարողանան դիմել և ստանալ աջակցությունը։

35 Գայանե Մալխասյան 09.04.2026 14:06:47

Բարև Ձեզ։ Կխնդրեի ներառել 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների, քանի որ նրանք էլ ենք բազմազավակ ։

4. Ծրագրի հիմնական նպատակներն են՝

1) աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը...

 

Ապրում ենք 60 քմ տանը 11 շնչով ։Հնարավորություն չկա առանձնանալու։

 

Հույս ունեմ ինչ֊որ քայլ կձեռնարկեք։ Շնորհակալություն։

Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։

36 Արմինե Աբովյան 09.04.2026 17:49:26

Բարև ձեզ շատ շնորհակալություն բազմազավակ ընտանիքներին օգնություն տրամադրելու համար։Ես ունեմ 6 անչափահաս երեխա 5տղա 1 աղջիկ,չեմ կարող օգտվել պետության ոչ մի աջակցությունից քանի որ հարկադիր ունեմ վարկեր վերցրել եմ տուն կառուցելու համար տունը կիսակառույց է և շատ փոքր 4 երեխան քնում են մի փոքրիկ սենյակում ։Խնդրում եմ 5 ապագա զինվորի մայր օգնեք հարկադիր ունեցող մարդկանց էլ

100 տոկոս սուբսիդավորվող վարկերի դեպքում ժամկետանց վարկային պարտավորությունները չեն խոչընդոտում ծրագրի շահառու դառնալուն։

37 Hayk Mirzoyan 10.04.2026 08:55:38

Համոզված եմ առաջարկվող նախաձեռնությունը շատ ընտանիքների հնարավորություն կստեղծի լուծել իրենց ընտանիքի բնակարանային խնդիրը, սակայն, այս տեսքով ընդունելու դեպքում կառաջացնի սոցիալական անարդարություն ներքոնշյալ հիմնավորմամբ։

Մենք որպես վեց անչափահաս երեխաների երջանիկ ծնողներ, գնալով մի շարք օբյեկտիվ զոհողությունների հիպոտեքի միջոցով լուծել ենք մեր բնակարանային խնդիրը, եւ այժմ վճարում ենք այդ հիպոթեքը։ Վարկի մարման բեռն այնքան է, որ ընտանիքի եկամտի հարաբերակցությամբ հնարավորություն չի ստեղծում լուծել անգամ երեխաներիս սպորտային խմբակներ հաճախելու խնդիրը։ Ունեմ կոնկրետ առաջարկ, որպեսզի ծրագիրը նախատեսի արդեն իսկ հիպոթեքից օգտվող ընտանիքների հիփոթեքի վերաֆինանսավորումը՝ համադրելով այն ծրագրի շրջանակներում նախատեսվող ծավալներին։ Մյուսը, ինչին ցանկանում եմ անդրադառնալ, տարեկան եկամտի առավելագույն շեմ սահմանելն է։ Այստեղ եւս տեսնում եմ սոցիալական անարդարության մաս։ Փստորեն այն ծնողները, որոնք վճարելով կրթության համար, եւ ստանալով համեմատաբար բարձր աշխատավարձ, վճարելով փաստացի ավելի շատ հարկ, ոչ միայն հնարավորություն չունեն օգտվել ծրագրից, այլեւ ֆինանսավորում են իրենց ճակատագիրը կիսող այլ ընտանիքների բարեկեցության համար (կրելով նույն սոցիալական բեռը, բայց ավելի ծանր եւ արդյունավետ աշխատելով վճարելով ավելի շատ հարկեր)։ Կարծում եմ, այս համատեքստում դիտարկելի է տասը միլիոնի սահմանաչափ առհասարակ չսահմանելը։ Օրենքով աշխատող, հարստացող եւ հարստացնող ծնողները նույնպիսի հնարավորություն պիտի ունենան, անկախ եկամտի ծավալից։

Միով բանիվ, պիտի արձանագրենք, որ այս տեսքով այս նախագիծը չի խթանի ծնողներին ունենալ երեխաներ, եւ կրել պատասխանատվություն իրենց երեխաների բարեկեցության համար (հակասում է կառավարության որդեգրած եւ հրապարակած արժեքային հենքին), փոխարենը գուցե խթանի ունենալ երեխաներ, բայց իրենց բարեկեցության հոգսը թողնել պետության հույսին։

Հ․Գ․

Հանդիսանալով վեց անչափահաս երեխաների հայր, եւ ամենայն մանրամասնությանբ տիրապետելով ընտանիքիս հոգսերին եւ մարտահրավերներին, պատրաստ եմ ցանկացած ֆորմատով քննարկման՝ ծրագիրն ավելի արդյունավետ եւ արժեքային տեսակետից ավելի համապարփակ դարձնելու համար։

Առաջարկներն ընդունվել են ի գիտություն։

38 Մարիա Բեջանյան 13.04.2026 09:11:26

Խնդրում եմ 4 երեխա ունեցողներին էլ մտցրեք այդ նախագծի մեջ մենք ել ունենք դրա կարիքը։

Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։

39 Մարիա Բեջանյան 13.04.2026 09:21:20

Բարև ձեզ Ես ունեմ 4 երեխա։Մենք ապրում ենք մեծ ընտանիքում սկեսուր,սկեսրայր և 2 տեգր։Մեզ խնդրում են առանձնանալ որպիսի մյուս տղաներնել ամուսնան։ Իսկ մենք ի վիՃակի չենք վարձով ապրելու։ ունենք շատ վարկեր և այլն։Կեսրայրս մեզ մի փոքրիկ հող է հատկացրել որպեսի սարքենք բայց հնարավորություն չկա։ Քանի որայն անորինական էր վարկ ենք վերձրել որպիսի օրինական դառնա։ Հիմա օրինական է արդեն բայց մենք հազիվ այդ վարկերնենք փակում 4 երեխայի հետ խնդրում եմ մեզ ել մտցրեք այդ ծրագրի մեջ։

Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: