Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն 15.04.2026 23:11:02

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայությունների ընդլայնում

«Խորհրդատվական, տեղեկատվական կենտրոնների» շրջանակում սահմանել կարիերայի աջակցության ծառայությունների պարտադիր նվազագույն փաթեթ, որը ներառում է՝

  • մասնագիտական կողմնորոշում և կարիերայի պլանավորում,
  • ինքնակենսագրականների (CV) և մոտիվացիոն նամակների պատրաստման աջակցություն,
  • հարցազրույցների նախապատրաստում,
  • աշխատանքի որոնման հմտությունների զարգացում։

Սահմանել բուհերի կարիերայի կենտրոնների հետ համագործակցության պարտադիր ձևաչափ և նվազագույն պահանջներ, ներառյալ՝ տեղեկատվության փոխանակումը, համատեղ միջոցառումների իրականացումը և շահառուների ուղղորդումը։


Բարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավում

Երիտասարդական կենտրոնների համագործակցության շրջանակում սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավման հստակ ձևաչափ, ներառյալ՝

  • բուհերի ներկայացուցիչների մասնակցությունը խորհրդակցական կամ կառավարման մարմիններում,
  • համատեղ կրթական և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացումը,
  • համագործակցության ծրագրերի խրախուսումը՝ ներառյալ համաֆինանսավորման հնարավորությունները։


Թեմատիկ կենտրոնների ուղղորդում դեպի աշխատաշուկայի պահանջված հմտություններ

Սահմանել, որ «Թեմատիկ երիտասարդական կենտրոնների» գործունեության ուղղությունները ձևավորվում են աշխատաշուկայի պահանջների պարբերական վերլուծության հիման վրա և մասնավոր հատվածի ներգրավմամբ։

Խրախուսել ծրագրերի իրականացումը՝ ուղղված՝

  • բարձր պահանջարկ ունեցող և ապագայի հմտությունների զարգացմանը (ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ ՏՏ, տվյալների գիտություն, կանաչ տեխնոլոգիաներ, թվային մարքեթինգ, արհեստական բանականություն),
  • շահառուների աշխատունակության (employability) բարձրացմանը,
  • ձեռնարկատիրության և ստարտափ մշակույթի զարգացմանը։

Ապահովել մասնավոր հատվածի մասնակցությունը՝ մենթորության, համատեղ դասընթացների և պրակտիկաների միջոցով։


Տվյալների հավաքագրման և հետադարձ կապի համակարգի ամրապնդում

Մոնիթորինգի և գնահատման շրջանակում սահմանել պարտադիր ցուցանիշներ, որոնք ներառում են՝

  • ծրագրերի մասնակիցների զբաղվածության մակարդակը (ծրագրին մասնակցելուց հետո 6–12 ամսում),
  • ձեռք բերված հմտությունների կիրառելիությունը,
  • գործատուների կողմից տրված գնահատականները։

Սահմանել տվյալների պարբերական (առնվազն տարեկան) հավաքագրման և բուհերին փոխանցման մեխանիզմ, կրթական ծրագրերի բարելավման նպատակով։

Ապահովել տվյալների համախմբված և անանուն հրապարակումը։


Միջազգային երիտասարդական կենտրոնների դերի հստակեցում

Հաշվի առնելով բուհերի շրջանավարտների աճող հետաքրքրվածությունը միջազգային կրթական և մասնագիտական հնարավորությունների նկատմամբ՝ առաջարկվում է հստակեցնել «Միջազգային երիտասարդական կենտրոնների» գործառույթները՝ դրանք ուղղելով երիտասարդների միջազգային կարիերայի հնարավորությունների ընդլայնմանը։ Մասնավորապես, կենտրոնները կարող են ապահովել՝

  • աջակցություն միջազգային աշխատանքի և պրակտիկայի հնարավորությունների որոնման և դիմելու գործընթացում,
  • միջազգային աշխատաշուկային համապատասխան դիմումային փաթեթների (CV, մոտիվացիոն նամակ) պատրաստման աջակցություն,
  • տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ միջազգային կրթական և մասնագիտական ծրագրերին մասնակցելու վերաբերյալ,
  • համագործակցություն միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ՝ հնարավորությունների ընդլայնման նպատակով։ 
Դիտել կցված փաստաթուղթը
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: