«Զբոսաշրջության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության բնագավառին առնչվող, ինչպես նաև քաղաքացիների հանգստի և ճանապարհորդության իրավունքների իրականացման և այդ իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, սահմանում է զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները և դրանց իրականացման մեխանիզմները:
Հոդված 2. Զբոսաշրջային գործունեության իրավական կարգավորումը
- Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
- Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն հոդվածով սահմանված հասկացությունները սույն օրենքում և զբոսաշրջության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերում ունեն հետևյալ իմաստները.
- Այցելու` ֆիզիկական անձ, ով ճանապարհորդում է իր մշտական կեցության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) մինչև մեկ տարի ժամկետով, ցանկացած նպատակով (ճանաչողական, ժամանցի, գործնական, հանգստի, հարազատներին այցելության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ անձնական այլ նպատակներով), բացառությամբ ժամանման վայրում վճարովի գործունեություն իրականացնելը և ժամանման վայրում գտնվող կազմակերպություններից կամ ժամանման վայրի ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից վարձատրվելը:
- Մշտական կեցության վայր` մշտական բնակության վայր, աշխատանքի կամ մեկ տարի և ավելի ժամկետով կրթության վայր, ինչպես նաև պարբերաբար կամ հաճախ այցելվող վայրեր, բացառությամբ հանգստավայրերի:
- Զբոսաշրջիկ` այցելու, որը ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց:
- Զբոսաշրջություն` ճանաչողական, հանգստի, հարազատներին այցելության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, առողջարարական, վերականգնողական, գործնական, համաժողովների, տոնակատարությունների, ցուցահանդեսների, մշակութային և այլ բնույթի միջոցառումների մասնակցության և այլ նպատակներով զբոսաշրջիկների ճանապարհորդություն` մշտական կեցության վայրից (երկրից) այլ վայր (երկիր), առավելագույնը մինչև մեկ տարի ժամանակահատվածով:
- Ներգնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:
- Արտագնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
- Ներքին զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:
- Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ` ֆիզիկական անձ, ում մշտական կեցության վայրը Հայաստանի Հանրապետությունն է:
- Զբոսաշրջային ծառայություններ` զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, ավտովարձույթի, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, համաժողովների, տոնակատարությունների, ցուցահանդեսների, մշակութային, մարզական, գործնական և այլ բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման կամ այլ ծառայություններ:
- Զբոսաշրջային փաթեթ` 24 և ավելի ժամ տևողությամբ կամ առնվազն մեկ գիշերակաց պարունակող առնվազն երկու տարբեր զբոսաշրջային ծառայությունների համալիր, որը
1) ձևավորվում է մեկ անձի կողմից` ներառյալ զբոսաշրջիկի ընտրությամբ` զբոսաշրջիկի հետ կնքելով պայմանագիր, կամ
2) անկախ նրանից, թե պայմանագրեր են կնքվում ծառայություններ մատուցող առանձին անձանց հետ, ձևավորվող փաթեթում ներառված ծառայությունները
ա. ձեռք են բերվում մեկ անձից և համակցվում են մինչև գործարքը կնքելը, կամ
բ. առաջարկվում կամ իրացվում են մեկ ընդհանուր գնով, կամ
գ. գովազդվում կամ իրացվում են «փաթեթ» կամ նմանատիպ այլ եզրույթի ներքո, կամ
դ. համակցվում են զբոսաշրջիկի հետ պայմանագիր կնքելուց հետո` պայմանագրով նախատեսված տարբեր զբոսաշրջային ծառայություններից, զբոսաշրջիկի ընտրությամբ, կամ
ե. ձեռք են բերվում ծառայություններ մատուցող տարբեր անձանցից առցանց ամրագրման համակարգերի միջոցով, երբ զբոսաշրջիկի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն և վճարման պայմանները փոխանցվում են զբոսաշրջիկի հետ առաջին պայմանագիրը կնքած անձի կողմից ծառայություններ մատուցող այլ անձանց, և, ծառայություններ մատուցող այլ անձանց հետ պայմանագրեր են կնքվում առաջին պայմանագիրը կնքվելուց հետո 24 ժամվա ընթացքում:
- Զբոսաշրջային փաթեթի պայմանագիր` ամբողջական զբոսաշրջային փաթեթի պայմանագիրը կամ տարբեր պայմանագրերով զբոսաշրջային փաթեթի տրամադրման դեպքում փաթեթում ներառված ծառայությունների մատուցման բոլոր պայմանագրերը:
- Զբոսաշրջային ռեսուրսներ` զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական և այլ ռեսուրսներ, որոնք կարող են հանդիսանալ զբոսաշրջային արդյունք կամ գրավչության օբյեկտ, կամ ներառվել զբոսաշրջային փաթեթում:
- Զբոսաշրջային գրավչության օբյեկտ` զբոսաշրջային գրավչություն ներկայացնող բնական, պատմական, մշակութային, գիտական, գեղագիտական և այլ բնույթի օբյեկտներ:
- Զբոսաշրջային արդյունք` մեկ կամ մի քանի զբոսաշրջային ռեսուրս կամ ծառայություն կամ դրանց համալիր, որը որպես մեկ միավոր կարող է իրացվել, այդ թվում ներառվելով զբոսաշրջային փաթեթում:
- Զբոսաշրջային փաթեթի մեկնարկ` զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների մատուցումը սկսելու ժամկետ:
- Տուր` առնվազն երկու զբոսաշրջային ծառայություններով ապահովված ճանապարհորդություն:
- Զբոսաշրջային գործունեության սուբյեկտ` զբոսաշրջային օպերատոր և զբոսաշրջային գործակալ:
- Զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է տուրի կամ զբոսաշրջային փաթեթի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն:
- Զբոսաշրջային գործակալ` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը` որպես գործակալ, առանց զբոսաշրջային փաթեթ կամ տուր ձևավորելու մատուցում է հետևյալ ծառայությունները`
- զբոսաշրջային փաթեթների խթանում և վաճառք,
- ճանապարհորդության հետ կապված փաստաթղթերի ձևակերպում,
- տրանսպորտային ծառայությունների տրամադրում,
- հյուրանոցային ծառայությունների տրամադրում,
- ճամփորդական ապահովագրության տրամադրում,
- զբոսաշրջային այլ ծառայությունների տրամադրում:
- Զբոսավար` ֆիզիկական անձ, ով վճարի դիմաց զբոսաշրջիկներին տրամադրում է տեղեկություններ հնագիտության, պատմության, բնության, աշխարհագրության, պետական համակարգի, զբոսաշրջային արդյունքի, հայ ժողովրդի ինքնության, պատմության, մշակույթի և նվաճումների մասին, մատուցում է տուրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծառայություններ:
- Ուղեկցորդ` ֆիզիկական անձ, ով վճարի դիմաց զբոսաշրջիկներին տրամադրում է կազմակերպչական ծառայություններ և ցուցաբերում մասնագիտական օգնություն:
- Զբոսաշրջային ավտոբուս` առնվազն 8 նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղի) ունեցող ավտոմոբիլ, որի միջոցով իրականացվում է զբոսաշրջիկների ոչ կանոնավոր փոխադրում:
- Զբոսաշրջային կենտրոն` առաջնահերթ զարգացման ենթակա կամ զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող, բնական, սոցիալ-մշակութային, առողջարանային կամ այլ ռեսուրսների կենտրոնացմամբ տարածք, որի սահմանները և կարգավիճակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Զբոսաշրջային երթուղի` երթուղի, որը միմյանց է կապում զբոսաշրջային տարբեր գրավչության օբյեկտներ և վայրեր:
- Զբոսաշրջային գյուղ` գյուղական համայնք, որտեղ կենտրոնացված են նշանակալի զբոսաշրջային ռեսուրսներ, որն ունի համեմատական առավելություն զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, որի կարգավիճակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտ` սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված օբյեկտներից յուրաքանչյուրը:
- Հյուրանոցապան` սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող հյուրանոցային տնտեսության օբյեկտի միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
- Հյուրանոցային համար` հյուրանոցային տնտեսության օբյեկտի բնակելի միավոր, որն ունի առանձին մուտք, տրամադրվում է հյուրին գիշերակացի համար և ապահովված է կեցության համար անհրաժեշտ կահավորանքով:
- Հյուր` անձ, ում տրամադրվում է կացարան hյուրանոցային տնտեսության օբյեկտում:
- Հայաստանի արհեստագործական արտադրանք` հիմնականում ձեռքով, ձեռքի, կամ մեխանիկական գործիքներով պատրաստված արտադրանք, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում և ունի ավելի քան երեսուն տոկոս ավելացված արժեք: Արհեստագործական արտադրանքին կարող է տրվել համապատասխան վկայական և նշան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 2. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 4. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, նպատակը և խնդիրները
- Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ է:
- Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.
- ստեղծել բարենպաստ իրավական ու տնտեսական պայմաններ զբոսաշրջության զարգացման համար,
- սահմանել Հայաստանում զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունները,
- ստեղծել պայմաններ զբոսաշրջիկների և զբոսաշրջային ծառայություններ մատուցողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար,
- ապահովել զբոսաշրջության զարգացումը կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան,
- ապահովել միջազգային արդյունավետ համագործակցության զարգացումը:
- Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.
- Հայաստանի կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը` պայմանավորված.
ա. զբոսաշրջային այցելությունների քանակի ավելացմամբ,
բ. զբոսաշրջությունից ստացվող եկամտի ավելացմամբ,
գ. աշխատատեղերի ստեղծմամբ,
- պատմամշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը և պատշաճ ներկայացմանն ու խթանմանը,
- մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության պահպանմանն ու զարգացմանը,
- բնական ռեսուրսների պահպանությանը, ռացիոնալ օգտագործմանը և զարգացմանը, բնապահպանական խնդիրների լուծմանը,
- Հայաստանի և հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության ու հարգանքի բարձրացմանը,
- Հայաստան սփյուռք կապերի ու հայապահպանության ամրապնդմանն ու զարգացմանը,
- Հայաստանի, որպես աշխարհում ամենացանկալի զբոսաշրջային երկրներից մեկի, նկարագրի ձևավորմանը,
- համամարդկային արժեքների պահպանությանը, զարգացմանը, խթանմանը, միջազգային համերաշխության և խաղաղության ամրապնդմանը և այդ գործընթացներում Հայաստանի դերի բարձրացմանը:
4. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական խնդիրներն են`
- ամրապնդել և շարունակական բարձրացնել Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը,
- ապահովել ամբողջական վիճակագրություն, որակյալ հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ` ի նպաստ պետական քաղաքականության արդյունավետ մշակման ու իրականացման,
- դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը, ձևավորել նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքներ,
- դիվերսիֆիկացնել Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի շուկաները, որոշել գերակա նպատակային շուկաներն ու իրականացնել նպատակային մարքեթինգ և խթանում,
- ապակենտրոնացնել զբոսաշրջությունը դեպի Հայաստանի Հանրապետության մարզեր, այդ թվում նաև գյուղական համայնքներ,
- համաշխարհային շուկայում ամրապնդել, զարգացնել և խթանել Հայաստանի նկարագիրը` որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների և զբոսաշրջության համար բարենպաստ ու գրավիչ երկիր,
- բարելավել համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիությունը` տրանսպորտային հասանելիության և մուտքի-ելքի մատչելիության բարձրացման միջոցով,
- բարելավել և զարգացնել ենթակառուցվածքները,
- ամրապնդել և շարունակական բարձրացնել ծառայությունների որակը,
- զարգացնել մարդկային ռեսուրսները,
- ապահովել բարենպաստ գործարար, ներդրումային միջավայր,
- բարելավել զբոսաշրջային կենտրոնների և զբոսաշրջային գրավչության օբյեկտների կառավարումը,
- խթանել զբոսաշրջության ոլորտի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և շահագրգռվածությունը, շահագրգիռ կողմերի միջև ապահովել ընդհանուր տեսլականի ձևավորում ու արդյունավետ համագործակցություն,
- աջակցել զբոսաշրջության բնագավառում գործող, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների գործունեությանը,
- ամրապնդել և շարունակական ակտիվացնել միջազգային համագործակցությունը,
- ձևավորել զբոսաշրջության կայուն զարգացմանը և զբոսաշրջիկների իրավունքների պաշտպանությանը նպաստող օրենսդրություն:
Հոդված 5. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
- հաստատում է զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերը, այդ թվում` զբոսաշրջային կենտրոնների, զբոսաշրջային գյուղերի, ներդրումային և մարքեթինգային,
- հայտարարում է զբոսաշրջային կենտրոններ, զբոսաշրջային գյուղեր, հաստատում է դրանց տարածքներում քաղաքաշինական և բնապահպանական հատուկ նորմեր, առանձին դեպքերում հաստատում է զբոսաշրջային երթուղիներ,
- հաստատում է զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների գործունեության և հյուրանոցային ծառայությունների լիզենզավորման կարգերը,
- հաստատում է, զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների որակավորման կարգերը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների հանրային սննդի օբյեկտների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորման կարգերն ու ընթացակարգերը, զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման կարգը, զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի վարման կարգը (ներառյալ տվյալների բազայի բովանդակությունը) և վարչական ռեգիստրի վարման համար տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվության և հաշվետվությունների ներկայացման կարգն ու ձևերը,
- իր իրավասության սահմաններում կնքում է զբոսաշրջության բնագավառում միջազգային պայմանագրեր,
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունը կարող է պատվիրակել զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին,
- իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 6. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները
- Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականությունը մշակում և իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
- Լիազոր մարմինը.
- մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ հաստատում է զբոսաշրջության զարգացման պետական ծրագրեր, այդ թվում` զբոսաշրջային կենտրոնների, զբոսաշրջային գյուղերի, ներդրումային և մարքեթինգային,
- մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն, ինչպես նաև իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջության զարգացման հետ կապված` վերջիններիս իրավասության հարցերով,
- մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում զբոսաշրջության ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծեր,
- Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով իրականացնում է զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջայի գործակալների գործունեության և հյուրանոցային ծառայությունների լիզենզավորում,
- Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով իրականացնում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների, հանրային սննդի օբյեկտների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորում,
- մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրերի վերաբերյալ, կնքում է միջգերատեսչական պայմանագրեր, ապահովում է զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությունը, ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը միջազգային համագործակցության շրջանակներում,
- հսկողություն է իրականացնում սույն օրենքի և զբոսաշրջության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված լիցենզիաների պահանջների ու պայմանների կատարման նկատմամբ,
- կիրառում է պատասխանատվության միջոցներ սույն օրենքի և զբոսաշրջության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար,
- համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում,
- վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը (ռեգիստրը),
- համակարգում է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող զբոսաշրջությանն առնչվող աջակցության ծրագրերը կամ ծրագրերի այն մասերը, որոնք պարունակում են զբոսաշրջության բաղադրիչ,
- իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 3. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ
Հոդված 7. Զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրը
- Հայաստանի Հանրապետությունում վարվում է զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստր` լիազոր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
- Վարչական ռեգիստրը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած բովանդակությամբ տվյալների բազա Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ գործունեություն իրականացնող զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, սույն օրենքին համապատասխան որակավորված զբոսավարների, ուղեկցորդների, հանրային սննդի օբյեկտների, զբոսաշրջային ավտոբուսների և սույն օրենքին համապատասխան հավատարմագրված զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների վերաբերյալ:
- Զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրը վարվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակված և տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյե
-
Обсуждалось
03.03.2017 - 20.03.2017
-
Тип
Закон
-
Область
Культура, Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 21518
Принт