Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.07.2021 - 12.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է մրցույթ անցկացնելու ժամանակ ի հայտ եկած խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ: 0 1 10 4774
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.12.2020 - 26.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիներում ներկայումս շահագործվում են մեծ թվով միկրոավտոբուսներ, որոնք ենթակա են մինչև տարեվերջ փոխարինման, քանի որ լրանում է դրանց շահագործման 15 տարին: Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակով և հետպատերազմյան ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն փաստը, որ նոր երթուղային ցանցի մշակմամբ պայմանավորված երթուղիները սպասարկող ընկերությունների մրցույթներ չեն իրականացվում, իսկ երթուղիները մեծամասամբ տրված են ժամանակավոր սպասարկման, առաջարկվում է թույլատրել ևս մեկ տարի շարունակել այդ տրանսպորտային միջոցների շահագործումը կանոնավոր երթուղիներում՝ ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարելու համար: 1 0 0 5703
Քննարկվել է 26.09.2019 - 12.10.2019 «Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1215-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում են ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու հետ կապված հարաբերություններ: 3 0 0 7673
Քննարկվել է 22.11.2018 - 08.12.2018 «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործընթացի կանոնակարգում 3 58 15 10170
Քննարկվել է 29.06.2018 - 15.07.2018 <<Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին>> համաձայնագրի նախագիծ Հայ-բուլղարական համագործակցությունն արդյունավետ զարգացման զգալի ներուժ ունի նաև՝ պայմանավորված Բուլղարիայի որպես ԵՄ Խորհրդում նախագահող երկրի և ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ և լիարժեք իրականացմամբ: Հայաստանի և Բուլղարիայի միջև ավտոմոբիլային փոխադրումները կանոնակարգվում են 1995թ. ապրիլի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» Համաձայնագրի պահանջներին համաձայն, որի շրջանակներում յուրաքանչյուր տարվա համար երկու երկրների միջև փոխանակվում են 300 հատ բեռնափոխադրումների թույլտվությունների բլանկ: Երկու երկրների միջև կանոնավոր ուղևորափոխադրումները բացակայում են: Բուլղարական կողմն առաջարկել է 2018թ. համար նախնական քվոտաները կողմերի համար սահմանել 300-ական՝ առանց ճանապարհային տուրքի, իսկ բուլղար բեռնափոխադրողների համար թույտվություններն ավելացնել մինչև 800-ի, 2019թ. համար սահմանել 1000 թույլտվություն՝ նկատի ունենալով “Պարսից Ծոց – Սև Ծով” միջանցքի հնարավոր բացման և որպես արդյունք՝ բազմակողմ բեռնափոխադրումների խթանման հանգամանքը: Հաշվի առնելով, որ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանը, իսկ Բուլղարիան 2007թ. հունվարի 1-ից հանդիսանում է Եվրոպական միության անդամ-պետություն` անհրաժեշտություն է առաջացել երկու երկրների միջև քննարկել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին նոր համաձայնագրի նախագիծ: Բուլղարական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ստորագրել համաձայնագիրը առաջիկա Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում: Նոր Համաձայնագրի ստորագրմամբ կդադարի 1995թ. ապրիլի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» Համաձայնագրի գործողությունը: Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջև գործում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին» 1999թ. դեկտեմբերի 1-ին ստորագրված համաձայնագիրը: 2 0 0 8631