Քննարկվել է 23.10.2024 - 08.11.2024 Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-ն որոշման մեջ առկա վրիպակը շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն: 1 2 0 600
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.06.2024 - 19.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 943-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 943-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 1 5 0 1388
Քննարկվել է 17.05.2023 - 02.06.2023 «Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը: 3 1 0 2009
Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.01.2023 - 16.02.2023 «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը բխում է Սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությունից։ Երեխաների իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն բյուջետային միջոցառումներ, ինչը չի արտացոլում ոլորտում իրականացվող ոչ բյուջետային, սակայն կարևոր միջոցառումներ, որոնք ներառված են արդեն իսկ երեխայի ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 432-Լ որոշմամբ հաստատված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրում և ծրագրի իրականացման միջոցառումներում։ Արդյունքում իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։ 1 5 0 3042
Քննարկվել է 25.03.2022 - 09.04.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը` մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ: 3 0 0 4299
Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.02.2022 - 10.03.2022 «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը, համալիր ծրագրով նախատեսվող միջոցառումները, որոնք նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը: 6 0 17 7792
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.03.2020 - 31.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը պայմանավորված է շարունակվող բարեփոխումներով, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմամբ, ինչը ենթադրում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ շուրջօրյա հաստատություններ մուտքի կանխարգելում, երեխաների ապաինստիտուցիոնալացում, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացում և ընդլայնում, ինչպես նաև ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովում, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամվող երեխաների կյանքի որակի բարելավում և նրանց ներառումը հասարակություն, երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում՝ առողջ աճի և զարգացման ապահովմամբ, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցմամբ, երեխաների համար դիմակայուն միջավայրի ստեղծման նպատակով աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության իրականացմամբ, վերահսկման և գնահատման նպատակային գործընթացների ապահովմամբ, յուրաքանչյուր երեխայի նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն և մասնագիտական կողմնորոշում ստանալու ապահովմամբ, մշակութային արժեքներին հաղորդակցման, մշակութային կյանքին մասնակցության և ստեղծագործական գործունեության իրականացմամբ, անչափահասներին ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ և հանցագործություններ կատարած անչափահասների թվի նվազեցմամբ: 2 3 0 7083
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.02.2020 - 11.03.2020 «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հաշմանդամությունը սահմանվում է որպես մարդու ֆիզիկական և մտավոր խնդիրների ու շրջակա միջավայրի խոչընդոտների փոխազդեցության արդյունքում գործունեության և մասնակցության սահմանափակում. հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների և տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Այս համատեքստում հաշմանդամությունն այլևս չի դիտարկվում որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվում է որպես գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանն ուղղված միջամտություններ (աշխատանք, կրթություն, ընտանեկան և համայնքային կյանք, սպորտ ու մշակույթ և այլն)՝ շրջակա միջավայրում առկա ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, այս ոլորտում կառավարության և լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները։ 5 4 14 15410
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.02.2020 - 11.03.2020 «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիանալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: Նախագծով նաև նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը: 7 1 3 9533