Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

  1. ՀՀ կառավարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը պայմանավորված է շարունակվող բարեփոխումներով, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմամբ, ինչը ենթադրում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ շուրջօրյա հաստատություններ մուտքի կանխարգելում, երեխաների ապաինստիտուցիոնալացում, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացում և ընդլայնում, ինչպես նաև ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովում, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամվող երեխաների կյանքի որակի բարելավում և նրանց ներառումը հասարակություն, երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում՝ առողջ աճի և զարգացման ապահովմամբ, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցմամբ, երեխաների համար դիմակայուն միջավայրի ստեղծման նպատակով աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության իրականացմամբ, վերահսկման և գնահատման նպատակային գործընթացների ապահովմամբ, յուրաքանչյուր երեխայի նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն և մասնագիտական կողմնորոշում ստանալու ապահովմամբ, մշակութային արժեքներին  հաղորդակցման, մշակութային կյանքին մասնակցության և ստեղծագործական գործունեության  իրականացմամբ, անչափահասներին ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ և հանցագործություններ կատարած անչափահասների թվի նվազեցմամբ:

 

  • Քննարկվել է

    16.03.2020 - 31.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7044

Տպել