Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ ____________ 2020 թվականի N __ Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1291-Լ որոշման NN 1,2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Մանկատան և |
Հավելված
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
------------ N ------Լ որոշման
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
Սեպտեմբերի 30-ի N 1291-Լ որոշման
ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
2020 ԹՎԱԿԱՆԻ
I . ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- «Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
- Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի N 289-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 34-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերության պահանջը:
- Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է երեխաների, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը:
- ՀՀ կառավարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը պայմանավորված է շարունակվող բարեփոխումներով, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմամբ, ինչը ենթադրում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ շուրջօրյա հաստատություններ մուտքի կանխարգելում, երեխաների ապաինստիտուցիոնալացում, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացում և ընդլայնում, ինչպես նաև ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովում, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամվող երեխաների կյանքի որակի բարելավում և նրանց ներառումը հասարակություն, երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում՝ առողջ աճի և զարգացման ապահովմամբ, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցմամբ, երեխաների համար դիմակայուն միջավայրի ստեղծման նպատակով աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության իրականացմամբ, վերահսկման և գնահատման նպատակային գործընթացների ապահովմամբ, յուրաքանչյուր երեխայի նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն և մասնագիտական կողմնորոշում ստանալու ապահովմամբ, մշակութային արժեքներին հաղորդակցման, մշակութային կյանքին մասնակցության և ստեղծագործական գործունեության իրականացմամբ, անչափահասներին ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ և հանցագործություններ կատարած անչափահասների թվի նվազեցմամբ:
- 2019թ. ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակվել են աշխատանքները՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանությանը, հաստատություններում նրանց խնամքի, դաստիարակության, ուսման և ֆիզիկական զարգացման նպատակով նպաստավոր պայմանների ստեղծմանը: Վերջին տարիներին երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների արդյունքում կրճատվել է համակարգի մանկատներում խնամվող երեխաների թիվը: «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել 649 երեխայի խնամքն ու դաստիարակությունը մանկատներում:
- Մանկատներում խնամվող 7-18 տարեկան դպրոցում սովորող երեխաների համար ընտանեկան միջավայրին մոտ միջավայր ապահովելու և կենցաղային որոշակի հմտությունների ձեռքբերման նպատակով շարունակվում են «Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում» միջոցառումը:
- Մանկատների շրջանավարտների համար շարունակվում են «Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրում» և «Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների 18-23 տարեկան շրջանավարտների համար բնակարանների վարձակալություն» միջոցառումները: Միաժամանակ, պետությունը փորձում է համակարգված և համալիր քաղաքականություն որդեգրել մանկատան շրջանավարտներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու ուղղությամբ: 2003 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում մանկատների 300 շրջանավարտի բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի նոյեմբերի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում մանկատների շրջանավարտներին բնակարանային, հոգեբանական և զբաղվածության ուղղություններով պետական աջակցություն ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N1555 որոշումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատվել է 133 շրջանավարտի վկայագիր, իսկ վկայագրեր են տրվել 125 շրջանավարտի:
- Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում վարվող պետական քաղաքականության հիմնական նպատակներից է: Այս քաղաքականության շրջանակներում իրականացվում են ապաինստիտուցիոնալացմանն ուղղված քայլեր։ Մասնավորապես, համաձայն Կառավարության 2019թ. հոկտեմբերի 31-ի թիվ 1507-Ն որոշման՝ 2019թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ լուծարվել է գիշերօթիկ խնամքի 3 հաստատություն, հունվարի 1-ի դրությամբ՝ 1 մանկատուն, իսկ 2020 թվականի հունիսի 25-ին կլուծարվի վերջին գիշերօթիկ խնամքի հաստատությունը:
- Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացման, խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման գործընթացին նպաստելու նպատակով կարևորվում է այլընտրանքային ծառայությունների հզորացումը, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել երեխաների խնամքը կենսաբանական ընտանիքներում:
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության երեխաների և ընտանիքների աջակցության և երեխաների սոցիալական հոգածության ցերեկային վեց կենտրոնում ծառայություն է տրամադրվում շուրջ 600 երեխայի և նրանց ընտանիքներին: Բացի այդ, շուրջ 530 երեխայի ծառայություններ են տրամադրվում պատվիրակված հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում։ 2020 թվականից ծրագիրն ընդլայնվել է և հանրապետության 30 խոշոր բնակավայրերում ծառայություն կմատուցվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3277 երեխայի:
- Կանխարգելման քաղաքականության շրջանակում 2020 թվականից ընդլայնվել է ծառայությունների ծածկույթը և «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու, մուտքը հաստատություններ կանխարգելելու և աջակցության տրամադրման ծառայություններ» միջոցառումն իրականացնել բոլոր մարզերում՝ ի տարբերություն նախորդ տարիներին միայն Լոռու և Շիրակի մարզերում իրականացման։
- Նախատեսվում է խթանել հանրապետությունում խնամատար ընտանիքների ընդլայնման գործընթացը՝ որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալ կենսաբանական կամ խնամակալի ընտանիքներում: Կշարունակվեն «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում»,: Խնամատարության գործընթացին նոր թափ հաղորդելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի հունիսի 13-ին հաստատվել է N 751-Ն որոշումը, որով վերանայվել են խնամատարության բոլոր ընթացակարգերը: Մշակվել է Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համար նախատեսված դասընթացի ծրագիրը և ժամանակացույցը, որը հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 119Ա/1 հրամանով: Դասընթացներն իրականացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
-
Քննարկվել է
16.03.2020 - 31.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7169
Տպել