«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծի մշակումը բխում է Սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությունից։ Երեխաների իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն բյուջետային միջոցառումներ, ինչը չի արտացոլում ոլորտում իրականացվող ոչ բյուջետային, սակայն կարևոր միջոցառումներ, որոնք ներառված են արդեն իսկ երեխայի ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 432-Լ որոշմամբ հաստատված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրում և ծրագրի իրականացման միջոցառումներում։ Արդյունքում իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։
-
Քննարկվել է
31.01.2023 - 16.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 4645
Տպել