Լրամշակման փուլում է
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակումը բխում է սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությունից |
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
Երեխաների իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն բյուջետային միջոցառումներ, ինչը չի արտացոլում ոլորտում իրականացվող ոչ բյուջետային, սակայն կարևոր միջոցառումներ, որոնք ներառված են արդեն իսկ երեխայի ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 432-Լ որոշմամբ հաստատված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրում և ծրագրի իրականացման միջոցառումներում։ Արդյունքում իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։ |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Փոփոխություն կատարել երեխաների իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրի վերաբերյալ որոշում ներկայացնելու համար լիազորող նորմ պարունակող օրենքում։ |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Խուսափել իրավական ակտերում միջոցառումների անհարկի կրկնությունից։ |
6. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները |
|
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում: |
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
Նախագիծը փոխկապակցված է չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։ |
-
Քննարկվել է
31.01.2023 - 16.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3093
Տպել