Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.11.2018 - 12.12.2018

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունումը նպատակ ունի վերականգնելու երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը, տուգանային միավորների համակարգի ներդրումը, որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք, միտված կլինի վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը և վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, տուգանքների չափերի վերանայման և վարչական պատասխանատվության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կթեթևանա ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռը:
Մնաց {days} օր
4 33945

Քննարկվել է 27.11.2018 - 13.12.2018

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Դրամական պահանջները կատարման ներկայացնելու ժամկետը առանձին դեպքերում վարչական մարմնի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կարող է ճանաչվել հարգելի պատճառներով բաց թողնված և վերականգնվել:»:
Մնաց {days} օր
2 10710

Քննարկվել է 26.11.2018 - 12.12.2018

«Կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2305-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը թույլ կտա անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողների համար սահմանել խաղի հավասար կանոններ, բարձրացնել փորձաքննություն կատարողների պատասխանատվությունը և խուսափել որոշման բացերից օգտվելու առիթից, բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել վարչարարությունը և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված դրսևորումները, վերանայել խնդրահարույց դրույթները, ունենալ նմուշառման ակտ, որը ապահովում է նաև նմուշների ուղեկցումը:
Մնաց {days} օր
0 10162

Քննարկվել է 27.11.2018 - 12.12.2018

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս՝ հաշվարկված վարձակալական վճարները, որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար հիմնադրամների տնօրինությանը թողնելու, հասարակական և այլ կազմակերպություններին, որպես պետության կողմից ցուցաբերվող աջակցություն, իսկ ընկերություններին` կանոնադրական կապիտալի ավելացմանն ուղղելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից առանց սահմանափակման հատկացնել գումար` այդ գումարներն արտահայտելով  Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում, իսկ եկամուտներում՝ որպես այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում:
Մնաց {days} օր
0 8973

Քննարկվել է 26.11.2018 - 12.12.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1416-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը թույլ կտա անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողների համար սահմանել խաղի հավասար կանոններ, բարձրացնել փորձաքննություն կատարողների պատասխանատվությունը և խուսափել որոշման բացերից օգտվելու առիթից, բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել վարչարարությունը և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված դրսևորումները, վերանայել խնդրահարույց դրույթները, ունենալ նմուշառման ակտ, որը ապահովում է նաև նմուշների ուղեկցումը:
Մնաց {days} օր
0 8345

Քննարկվել է 26.11.2018 - 16.12.2018

«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
Մնաց {days} օր
0 10833

Քննարկվել է 26.11.2018 - 16.12.2018

«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
Մնաց {days} օր
0 10916

Քննարկվել է 23.11.2018 - 10.12.2018

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» օրենքի նախագիծի՝ 17.10.2018- 02.11.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը:
Մնաց {days} օր
0 9859
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: