«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1084-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո նորմատիվ իրավական ակտերն ընդունող մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու կարգը, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգը սահմանվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի հրամանով:
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 6-ի N 619-Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 5-րդ կետով նախատեսված է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1084-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ:
-
Քննարկվել է
08.10.2019 - 23.10.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5920
Տպել