Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 17.12.2019 - 03.01.2020 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով՝ վարչական դատավարության օրենսգրքում ներդրվում է պարզեցված վարույթ, նախատեսվել է վճռաբեկության կարգով գործերի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգի հիման վրա, վերանայվել են վարչական դատավարությունում ծանուցումներին վերաբերվող կարգավորումները: 5 0 0 9159
Քննարկվել է 05.11.2019 - 20.11.2019 «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվեն Սահնամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը՝ կրթության զարգացման պետական ռազմավարությունը ՀՀ կառավարության կողմից, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատելու համար: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը: 4 2 0 9686
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.09.2019 - 21.09.2019 ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը 20 2 4 9145
Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.08.2019 - 06.09.2019 «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Տնտեսության բոլոր ճյուղերում տնտեսական մրցակցության հնարավոր սահմանափակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան անհամատեղելի օժանդակությունները դադարեցնելու նպատակով հստակեցվում և լրամշակվում է պետական օժանդակության հասկացությունը, տեսակները, եղանակները, պետական օժանդակությունների վերաբերյալ գրանցամատյանի վարելու պահանջ, պետական օժանդակության տրամադրման համար հայտարարագրի ներկայացման, դրա գնահատման, տեղեկատվության ներկայացման կարգը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորությունները տվյալ ոլորտում և այլն: Նախագծերի փաթեթը լրամշակելու է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածով ամրագրված պետական օժանդակության վերաբերյալ գործող դրույթները՝ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության կարգավորումները համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին: 0 11232
Քննարկվել է 20.08.2019 - 05.09.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացը պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանը։ Որի համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ։ 3 0 1 8088
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.07.2019 - 09.08.2019 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Օզոնային շերտը քաղքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի նոր խմբագրումը (այսուհետ՝ Օրենք), նախևառաջ, ենթադրում է Օրենքի վերտառության փոփոխություն, որը ենթադրում է ինչպես կարգավորման առարկայի, այնպես էլ նպատակների և խնդիրների փոփոխություն, ինչպես նաև փոփոխություն հասկացություններում, քանի որ հիդրոֆտորածխածինները թեև օզոնաքայքայիչ չեն, բայց սկսելու են ենթարկվել իրավակարգավորման այս Օրենքի միջոցով: Փոփոխության են ենթարկվում նաև գործող «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի որոշ գլուխների վերտառություններ, որոնք կրկին պետք է համապաստասխանեցվեն նախագծով առաջարկվող Օրենքի նոր վերտառությանը: Նախատեսվում է Օրենքի դրույթների համապատասխանեցում նաև ԵՏՄ օրենսդրությանը: Մասնավորապես, նախագծում նախատեսվում է ներառել «մեկանգամյա լիցենզիա», «եզրակացություն» (թույլատրող փաստաթուղթը) հասկացությունները: Փոփոխություն է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 80.1-ին և 242-րդ հոդվածներումում, ինչպես նաև նախագծով Օրենսգիրքը լրացվում է նոր՝ 87.1-ին հոդվածով, ինչով Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն: 0 6734
Քննարկվել է 08.07.2019 - 23.07.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով որոշակիացվում է, որ շահագրգիռ անձիք Վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների, մարզպետների վարչական ակտերը, ինչպես նաև նշված մարմինների գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկել ակտն ընդունած մարմին կամ դատարան: 2 1 3 7903
Քննարկվել է 29.05.2019 - 13.06.2019 <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> Նախագծով սահմանվում է, որ համապատասխան ոլորտներում կատարվող <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և/կամ պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է: 14 2 12 9069
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.04.2019 - 27.04.2019 «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նկատի ունենալով, որ Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քրեակատարողական հիմնարկներում ըստ էության նախապատրաստվում են համապատասխան նյութեր, քննվում են դեպքի հանգամանքները և մնում է միայն լուծել մեղավոր անձանց նկատմամբ վարչաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը, ուստի գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահել քրեակատարողական հիմնարկներին: 6 0 0 7269