Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՆԱԽԱԳԻԾ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը

  • Քննարկվել է

    06.09.2019 - 21.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8559

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

11.09.2019

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգիրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում <<փաստաթղթում կեղծ տվյալներ մտցնելը>> փաստացի կեղծում է, որը քրեորեն պատժելի արարք է, ուստի առաջանում է պատասխանատվության ինստիտուտի համաչափության խախտում, մյուս կողմից էլ մուծվող հարկի նվազեցման արդյունքում վարչականով քսան հազար տուգանքի սահմանումը ողջամիտ, իրատեսական և գործնական չէ, քանի որ կեղծման արդյունքում, որպես կանոն թաքցվում են էականորեն մեծ հարկեր, օրինակ՝ տեսականորեն և գործնականորեն հարյուր հազարավոր կամ միլիոնավոր չմուծված հարկի դեպքում 20000 դրամ տուգանքը իրավիճակի կանխման կամ լուծման հարց չի լուծելու, հակառակը հիմք կտա նման խախտումների ավելացմանը և վարչական պատասխանատվության միջոցով խնդրի լուծման խրախուսմանը: 1-ին հոդվածի 1-ին մասում <<հարկի նվազեցում>> ձևակերպումը ենթադրում է որպես իրավական հետևանք՝ հարկ չմուծելը կամ մւծելուց խուսափելը, ինչը ևս քրեական հետապնդման ենթակա գործողություն է, որը չպետք է ենթադրի նույն արարքի համար տարբեր իրավական հետևանքներ և դրանց կիրառման համար տարբեր պատասխանատվության միջոցների կիրառում: 1-ին հոդվածի 3-4-րդ մասերում և 2-րդ հոդվածի 2-3-րդ մասերում <<պարբերության>> բառը և դրա հոլովաձևերը և 4-րդ մասում <<պարբերությամբ>> բառերը փոխարինել <<մաս>> բառով և դրա հոլովաձևերով: 1-ին հոդվածի 3-րդ մասը հակասում է 2-րդ մասին. 2-րդ մասով նախատեսված հայտարարագիրը կամ հաշվարկը կամ այլ փաստաթուղթ չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում հետևանքը, որի դեպքում չի կարող լինել վարչական տույժ, իսկ 3-րդ մասում պարզ չէ, թե նախազգուշացվելու պարագայում ինչ պարտականության մասին է խոսքը, որի համար արդենիսկ նշանակված է տուգանք և այդ պարտականության չկատարման համար նախատեսվում է 15000 տուգանք: Այստեղ հաշվի առնել, որ պպարտականության չկատարման մասով նման ձևակերպումը կարող է ենթադրել նաև տուգանքի չվճարումը, որը կարող է լինել խիստ տարբեր՝ մեծ կամ փոքր չափերի, ինչը նշանակում է կրկնակի տուգանում /տուգանք՝ տոուգանքը չմուծելու համար, օրինակ՝ 1 մլն կամ կամայական այլ չափի տուգանքը չվճարելու համար ևս 1 տուգանք 15000 դրամ չափով, ինչը առնվազն տնտեսավարողի համար անտրամաբանական և լրացուցիչ բեռ է և վարչարարություն, դրանից բխող հետևանքներով//: Մյուս կողմից էլ տրամաբանական և իրավաչափ չէ նախազգուշացման ինստիտուտի ներդրման դեպքում կրկնակի տուգանքի գործելաոճը, պետք գործի հետևյալ հստակ սկզբունքը. որևէ խախտում 1-ին անգամ կատարելու համար կիրառվում է նախազգուշացում, իսկ դրանից հետո յուրաքանչյուր անգամ այդ խախտումը կրկնելու համար՝ որոշակի համաչափ և իրատեսական տուգանք, որը կարող է լինել միևնույն չափով կամ աճողական: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ 3-րդ մասի ձևակերպման իմաստով ստեղծվում է իրավական խառնաշփոթ, երբ 3-րդ մասի տառացի ձևակերպման իրավակիրառությունը կհանգեցնի իրավիճակի, երբ նախկինում՝ օրինակ՝ նախազգուշացվելուց հետո կամ առաջ կամ նախազգուշացվելուն զուգահեռ, կոնկրետ կամ որևէ այլ պարտականության չկատարման համար կիրառված տուգանքը չմուծելու պարագայում 3-րդ մասի հիմքով համապատասխան որոշմամբ 15000 դրամ տուգանքով ստեղծվում է նախկին տուգանքի անտեսման կամ դրանից խուսափելու առերևույթ վիճակ կամ նախադրյալներ, ինչը պետք է բացառել: Նույն դիտարկումը և մտահոգությունը հաշվի առնել նաև նախագծի 2-րդ հոդվածում:

Վարդան Պետրոսյան

06.09.2019

Մինչև 20000 դրամ վարչական ակտերը գրեթե չեն վիճարկվում, քանի որ դրանք արդյունավետ վիճարկելու նպատակով փաստաբանական ծախսը առավել է, քան տուգանքի չափը։ Այս հանգամանքը բերել է նրան, որ բազմաթիվ վարչական ակտեր կազմվում են կամայականորեն, անհիմն, առանց պատճառաբանության և այլ խախտումներով։ Առաջարկում եմ ՎԻՎ օրենսգրքում, հարկային օրենսգրքում սահմանել պատասխանատվություն՝ առնվազն պարտադիր ատեստավորում, այն պաշտոնատար անձանց համար, ում գործողություններում կհայտնաբերվի առերեւույթ սխալ։ Իրավական պետությունում անձինք վարչական վարույթի օբյեկտ չեն։ Հարկային մարմնի նպատակը պետք է լինի ոչ թե տուգանելը, այլ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների հարգումն ու պաշտպանությունը։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.09.2019

Հարգելի գործընկերներ, Ամբողջովին համաձայն ենք նախագծի հետ։ Դրա հիմնավորումը վերաբերում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124 և 124-1-124-7 հոդվածներին։ Կարծում ենք, որ այդ հոդվածները նույնպես պետք է փոփոխվեն վերոհիշյալ հիմնավորման տրամաբանությամբ։ Ավելին, այդ օրենսգիրքը պետք է ուժը կորցրած ճանաչվի եւ մշակվի նոր մարդակենտրոն օրենսգիրք։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան "Տնտեսկան իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Տեսնել ավելին