Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 16.11.2021 - 01.12.2021

««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը նպատակ է հետապնդում առավել հստակ և համապարփակ կանոնակարգման հիմքեր ստեղծել բժշկական արտադրատեսակների  շրջանառության ոլորտի կարգավորման համար՝ ապահովելով նաև ԵԱՏՄ միասնական կանոններին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  ՀՀ օրենքում փոփոխության կատարման նպատակը նաև ԵԱՏՄ համապատասխան իրավական ակտերի ընդունումն ու այդ ակտերը Հայաստանի Հանրապետության իրավունքի մաս դարձնելն է:
0 5865

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.11.2021 - 06.12.2021

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՎԻԹ ԱՐՍԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Դավիթ Արսենի Սարգսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
0 3432

Քննարկվել է 15.11.2021 - 30.11.2021

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հատուկ պահանջների ապահովումը և համապատասխան իրավունքների վերապահումը կառուցապատողներին:
0 3958

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.11.2021 - 30.11.2021

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ:  
0 4138

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.11.2021 - 29.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում են  ժամկետային կարգավորումներ։ Առաջարկվող կարգավորում է նաև ուսումնական տարածքի առկայության վերաբերյալ հիմնավորող փաստաթղթի պահանջը,  վերապատրաստող մասնագետների համար  առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ սահմանելը։ Կարևորվել է երաշխավորվելու նպատակով վերապատրաստող կազմակերպության կողմից  ուսումնաթեմատիկ պլան ներկայացնելը։ Որոշակիություն  է սահմանվել նաև կազմակերպություններին երաշխավորող հանձնաժողովի կազմի, կազմակերպության ներկայացրած հայտերի մերժման հիմքերի,  քվեարկության սկզբունքի և հայտերի հավաքագրման, նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու գորընթացներում։
2 4934

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.11.2021 - 27.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում  որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում: Մենթոր դպրոցների ցանցի ստեղծման և հեռավար ուսուցման համակարգերի գործածամամբ ուսուցման կազմակերպման ծրագիրը նպատակ ունի ապահովելու հավասարապես որակյալ կրթություն ՀՀ դպրոցների բոլոր աշակերտների համար՝ ակտիվացնելու միջդպրոցական համագործակցությունը, լրացնելու մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, աջակցելու ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, էլեկտրոնային ուսուցման գործիքների կատարելագործմանը:
1 7631

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.11.2021 - 29.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշմամբ հաստատված «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության և վերջինիս գործողությունների շրջանակով նախատեսված գործողությունները բովանդակությամբ և ժամկետներով համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում նախատեսվող համանման միջոցառումներին ու ժամկետներին, ինչպես նաև «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունից և վերջինիս գործողությունների շրջանակից հանել այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվող «Զբաղվածության խթանման 2022-2026 թթ. ռազմավարության» շրջանակներում։     
0 4200