Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում և աղտոտում՝ անընդհատ իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումները և մակարդակները, ինչի հետևանքով նաև բարձրանում են դրանց ընդհանուր հանքայնացումը և կոշտությունը: Նման պայմաններում ստորերկրյա ջրերի շահագործումը կհանգեցնի ավազանի ստորերկրյա ջրերի շատրվանող գոտու անհայտացմանը և դրանց աղտոտմանը, ինչի արդյունքում ջրերը կդառնան խմելու համար ոչ պիտանի: Վերը նշված խնդիրները հանգեցրել են նաև գրունտային ջրային ռեսուրսների հյուծմանը, ինչի համար առաջարկվում է արգելել ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ այլ նպատակներով ջրօգտագործման թույլտվությունները տրամադրել միայն ջրախնայող համակարգերի ներդրումը։ Կառավարության որոշման սույն նախագծի ընդունումը խթան կհանդիսանա ջրօգտագործողների կողմից ջրախնայող համակարգերի` կաթիլային կամ անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և ջրի շրջանառու համակարգերի ներդրմանը, ինչը հանգեցնելու է ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության և վերականգմանը։ 

  • Քննարկվել է

    02.08.2023 - 22.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2757

Տպել

Առաջարկներ`

Inessa Gabayan

02.08.2023

Չեղյալ համարել առաջին կետի առաջին ենթակետը, քանի որ անհնար է օրենսդրությամբ սահմանված դրույթներում բացառություն կատարել, առավել ևս, որ այսօրվա ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ձկնաբուծությանը տրված ՋԹ-ներն են և ջրերի ԳԵՐօգտագործումը

Inessa Gabayan

02.08.2023

Ավելացնել 5-րդ ենթակետ. ՛՛Արարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում, արգելվում է ճնշումային ջրատար հորիզոնների քաղցրահամ ջրերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը՝ ներառյալ ձկնաբուծական նպատակով

Inessa Gabayan

02.08.2023

4-րդ ենթակետը ձևակերպել հետևյալ կերպ. ՙՙԱրարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում գրունտային ջրերի ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվում են միայն ջրախնայող համակարգերի ներդրման դեպքում (կաթիլային, անձրևացում, շրջանառու համակարգ)՛՛ /դուք հավանաբար գիտեք, որ ձկնաբուծության համար օգտագործվում են առաջին և երկրորդ ճնշումային ջրատար հորիզոնների քաղցրահամ ջրերը, ինչը անթույլատրելի է/։

Տեսնել ավելին