Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.11.2019 - 10.12.2019

«Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։ Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։ Ռազմավարությամբ սահմնվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։ Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության: Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել. Հայաստան այցելուների թվի ավելացմանը  և ներքին զբոսաշրջության խթանմանը զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։
9 14696

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.03.2019 - 19.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով նախատեսվում են սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության կազմակերպման հետ կապված փոփոխություններ, այդ թվում` նախատեսվում են սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում հաշվետվական էլեկտրոնային համակարգի ներդրում, համապատասխան հանձնաժողովի միջոցով զբոսաշրջային օպերատորների հաշվառման իրականացում:
0 7851

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.06.2018 - 28.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ, ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգը հիմք է սպորտային զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների մշակման համար, որոնք ենթադրում են պետական և օրենսդիր մարմինների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային, հասարակական, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցների ջանքերի համատեղում։ Հայաստանի Հանրապետությունում սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգին, հայեցակարգից բխող  2019-2022 թվականների ծրագրին և  ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետությունում կառավարության որոշման ընդունումը  նպաստելու է  2019-2020 թվականներին արդյունավետ սպորտային զբոսաշրջային համալիրի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում, օպտիմալ և անվտանգ պայմանների ստեղծմանը, մարզա-առողջարարական զբոսաշրջային միջոցառումների իրականացման համար, ինչը հնարավոր կդարձնի մեծ քանակությամբ քաղաքացիների ներգրավումը սպորտային զբոսաշրջության շարժման մեջ, ձևավորել նոր մոտեցում ակտիվ հանգստի կազմակերպման նկատմամբ, ինչը կնպաստի հոգևոր և ֆիզիկական ինքնահաստատմանը։
0 8383

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 26.12.2017 - 12.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) ներկայացվում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով» ամրագրված պետական քաղաքականության նպատակներին և խնդիրներին համապատասխան:  Զբոսաշրջության ոլորտի վիճակագրության վարման մեթոդի կատարելագործումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության ծրագրով:  Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վիճակագրությունը վարվում է այցելուների վիճակագրական հետազոտությունների հիման վրա ձևավորված տվյալներով՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) մեթոդաբանությանը համապատասխան, ինչը թեև ներկա պայմաններում լավագույնն է, սակայն առավելագույն ճշգրտություն  ապահովելու տեսանկյունից կատարելագործման կարիք ունի:   Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ՍԷԿՏ համակարգի միջոցով   Հայաստանի  զբոսաշրջության ոլորտում  ճշգրիտ վիճակագրության վարում, որը էապես կնպաստի Հայաստանի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման, և բնակչության կենսամակարդակի բարձրացման:
0 11336

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.11.2017 - 01.12.2017

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Հայեցակարգը հիմք է սպորտային զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների մշակման համար, որոնք ենթադրում են պետական և օրենսդիր մարմինների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային, հասարակական, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցների ջանքերի համատեղում։ Հայեցակարգի նպատակներից են նպաստել արդյունավետ սպորտային զբոսաշրջային համալիրի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել օպտիմալ և անվտանգ պայմաններ արդյունավետ մարզա-առողջարարական զբոսաշրջային միջոցառումների իրականացման համար, ինչը հնարավոր կդարձնի մեծ քանակությամբ քաղաքացիների ներգրավումը սպորտային զբոսաշրջության շարժման մեջ, ձևավորել նոր մոտեցում ակտիվ հանգստի կազմակերպման նկատմամբ, ինչը կնպաստի հոգևոր և ֆիզիկական ինքնահաստատմանը։    
0 8784

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 20.05.2017 - 10.06.2017

«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի իրականացման նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով նպաստել համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, միջազգային շուկայում Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա երկրի նկարագրի շարունակական ամրապնդմանը, նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը: 
0 15836

Քննարկվել է 03.03.2017 - 20.03.2017

«Զբոսաշրջության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարության ծրագրի «Զբոսաշրջության զարգացում» բաժնի իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների էական մասն են կազմում: Նախագծերի նպատակն է նպաստել ներկա զարգացումների և նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, վիճակագրական-տեղակատվական համակարգի կատարելագործմանը, համակարգված ու արդյունավետ համագործակցության ապահովմանը, սահմանային անցման գործընթացների դյուրացմանը, մրցակցային շուկայի պաշտպանությանն ու զարգացմանը, ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությւնների ավելացմանը` առաջիկա հինգ տարիների ընթացքում հասցնելով համապատասխանաբար տարեկան ավելի քան 3.5 մլն և 2 մլն և մինչև 2020 թվականը` 2.5 մլն և 1.5 մլն:
0 21535