Հիշել նախագիծը

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

«Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ուղղորդվելու է զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը՝ հնարավորություն տալով բացա­հայ­տել, հասցեագրել ու վերանայել հարմարվողականության կարիքները, խնդիրները, առաջնա­հերթու­թյուն­ները և անհրաժեշտ ռեսուրսները: Այն հանդիսանալու է նաև որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն: Սույն նախագծով հաստատման ենթակա ծրագիրը ծառայելու է որպես ճանապարհային քար­տեզ՝ զբոսաշրջության ոլորտում հարմարվողականության միջոցառումների համա­կարգ­ման համար: Նախագծի 9-րդ գլխում ներկայացվող միջոցառումների ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների իրականացում և իրավական ակտերի ընդունում, որոնք կարևոր են զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող ազդեցության նվա­զեց­ման տեսանկյունից:

Հաշվի առնելով սույն նախագծի ժամանակային ընդգրկումը՝ 2022-2026թթ.՝ նախատեսվում է, որ այն պետք է պարբերաբար վերանայվի ու թարմացվի՝ համաձայն հարմարվողականության ազ­գային ծրագրում ամրագրված մոտեցման:

  • Քննարկվել է

    19.05.2022 - 05.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6020

Տպել