ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N749-Լ որոշման 9-րդ գլխում նախատեսվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության մի շարք ոլորտային ծրագրերի, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում հարմարվողականության ծրագրի ընդունում, որոնք հնարավորություն կտան առավել խոցելի ոլորտների կառավարման գործընթացներում և փաստաթղթերում ներդնել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումները:
Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, ուստի կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու, կլիմայի փոփոխության նկատմամբ ոլորտի հարմարվողականությունը և դիմակայունությունը բարձրացնելու համար:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծի ընդունմամբ ուղղորդվելու է զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը՝ հնարավորություն տալով բացահայտել, հասցեագրել ու վերանայել հարմարվողականության կարիքները, խնդիրները, առաջնահերթությունները և անհրաժեշտ ռեսուրսները: Այն հանդիսանալու է նաև որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն:
Սույն նախագծով հաստատման ենթակա ծրագիրը ծառայելու է որպես ճանապարհային քարտեզ՝ զբոսաշրջության ոլորտում հարմարվողականության միջոցառումների համակարգման համար: Նախագծի 9-րդ գլխում ներկայացվող միջոցառումների ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների իրականացում և իրավական ակտերի ընդունում, որոնք կարևոր են զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող ազդեցության նվազեցման տեսանկյունից:
Հաշվի առնելով սույն նախագծի ժամանակային ընդգրկումը՝ 2022-2026թթ.՝ նախատեսվում է, որ այն պետք է պարբերաբար վերանայվի ու թարմացվի՝ համաձայն հարմարվողականության ազգային ծրագրում ամրագրված մոտեցման:
- Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակներում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ:
- Ակնկալվող արդյունքները
Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զբոսաշրջության ոլորտի կառավարման գործընթացներում, ռազմավարություններում և իրավական ակտերում ներդնել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումները, հիմքեր ստեղծել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումներ ոլորտային օրենսդրության մեջ ներառելու համար, զարգացնել ինստիտուցիոնալ համակարգումը և տարբեր պետական մարմինների ու այլ դերակատարների համագործակցությունը: Այն կնպաստի զբոսաշրջության ոլորտի՝ ԿՓ բացասական ազդեցությունների նկատմամբ խոցելիության նվազեցմանը, որը կլիմայական ռիսկերի չափորոշիչներից մեկն է և մեծապես կախված է պետական ու մասնավոր հատվածի, ինչպես նաև բնակչության հարմարվողականության կարողություններից։
- Տեղեկատվություն պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
«Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագծի ընդունումը բխում է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2021թ. մայիսի 13-ի N749-Լ որոշումից:
-
Քննարկվել է
19.05.2022 - 05.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6027
Տպել