Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 14.10.2024 - 29.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրից օգտվելու հնարվորություն կունենան նաև համայնքները, կընդլայնվի սպանդանոցային ծառայության մատուցման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերում Ծրագրի շրջանակներում ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող շահառուների շրջանակը, կապահովվի  սպանդանոցային մորթի ծառայություններ մատուցող շահառուի կողմից ստանձնած սպանդանոցային մորթի ծառայությունների մատուցման պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգը։
1 755

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 14.10.2024 - 03.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 499

Քննարկվել է 14.10.2024 - 30.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով կարգավորվում են քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում առկա տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները, հստակեցվում են Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները, տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները, կատարվում են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ:  
28 841

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.10.2024 - 06.11.2024

«Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի և հարակից օրենքների նախագծերը «Պետական գույքի կառավարման մասին» Նոր օրենքի նախագծի մշակումը և դրա հետ կապված գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի:
0 522

Քննարկվել է 14.10.2024 - 29.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ներդնել դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ: Մասնավորապես, նախատեսվում է Որոշման մեջ կատարել լրացում հավելվածի տեսքով` համաձայն Հավելված N 4-ի: Ներկայումս շահառուները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում դեղերը ստանում են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից` գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն: Մասնավորապես, շահառուները ստանում են այն դեղերը, որոնք ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններըւ ձեռք են բերել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հայտարարված մրցույթների արդյունքում: Սակայն դեղերի ձեռք բերման հնարավորություն ունենում են ոչ բոլոր շահառուները։ Չնայած դեղատների խտությունը Երևանում բավականին բարձր է և 10․0 հազար բնակչին ընկնում է 7,3 դեղատուն` շուրջ 3 անգամ գերազանցելով ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշը, սակայն գյուղական բնակավայրերում դրանք բացակայում են և 24% գյուղացիական տնտեսությունների համար մոտակա դեղատունը գտնվում է ավելի քան 10 կիլոմետր հեռավորության վրա։ Բացի ֆիզիկական հասանելիությունից, բավականին մեծ է ֆինանսական հասանելիության խնդիրը, քանզի գումարի սահմանափակ լինելը հնարավորություն չի տալիս ավելի մեծ թվով շահառուների սպասարկել։ Խնդիրը կայանում է նրանում, որ դեղի մատակարարները հետաքրքրված չեն մասնակցել գյուղական բժշկական կենտրոնների հայտարարած մրցույթներին՝ դրանց փոքր ծավալների պատճառով կամ էլ առաջարկում են դեղերն ավելի բարձր գներով։ Դա է պատճառը, որ որոշ դեղերի մասով մեծածախ և մանրածախ գների տարբերությունը կարող է 2-ից 125% կազմել՝ միջինում նույնիսկ գերազանցելով համեմատելի երկրներում դեղերի գները 29%-ով։
0 572

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 14.10.2024 - 29.10.2024

«ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ «ՆԵՐՈՒԺ» ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որը ներառված է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումներում:  Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը՝ նպաստելով համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում: Սփյուռքի անհատների փորձի, գիտելիքների, կապերի և գաղափարների ներգրավումը Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում նոր հեռանկարներ կստեղծի Հայաստանի միջազգային իմիջի փոփոխության և տեխնոլոգիական առաջատար երկիր դառնալու համար: Արտերկրյա ստարտափ և կորպորատիվ մշակույթի փորձի և կարողությունների ներմուծումը հայաստանյան տնտեսական միջավայր՝ կապահովի հայկական տեխնոլոգիական ոլորտի բազմազանությունը՝ հարստացնելով այն արդի տեխնոլոգիական լուծումներով և մոտեցումներով:
0 513

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.10.2024 - 26.10.2024

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծեր
1 1420

Քննարկվել է 11.10.2024 - 26.10.2024

«Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել թեյի, սուրճի, դեղերի, ներկանյութերի, օծանելիքի և մի շարք այլ ապրանքների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
0 1028