19.02.2026
(Հոդված 14-ի մասով)
Նախագծով ատեստավորման պարբերականությունը 3 տարուց դառնում է 5 տարի, ինչը ողջամիտ է։
• Առաջարկ 1: Ավելացնել դրույթ, որը թույլ կտա կամավոր ատեստավորման միջոցով բարձր արդյունք ցուցաբերած մանկավարժներին ինքնաշխատ եղանակով ստանալ որոշակի մակարդակի տարակարգ կամ հավելավճար՝ առանց լրացուցիչ վարչարարական քաշքշուկների։ Սա կխթանի մասնագիտական աճը։
Առաջարկ 2. Եթե մանկավարժը կամավոր ատեստավորման ժամանակ հավաքում է առավելագույն միավորների որոշակի շեմ . օրինակ՝ 80% և ավելի, ապա նրան առանց լրացուցիչ թղթաբանության և առանձին հանձնաժողովի քննարկմամբ շնորհվում է 1-ին աստիճանի, իսկ՝ 90% և ավելիի պարագայում՝ 2-րդ աստիճանի տարակարգ։
(Հոդված 14-ի համար)
Օրենսդրորեն կարող ենք ամրագրել հետևյալ կերպ՝. «Կամավոր ատեստավորման արդյունքում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած առավելագույն շեմը հաղթահարած մանկավարժական աշխատողներին կարող է շնորհվել համապատասխան տարակարգ՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-րդ կետով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով բացառապես ատեստավորման արդյունքները։»