Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերի ընդունման արդյունքում կձևավորվի նոր կառուցված շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման առավել տրամաբանական և փուլային մեխանիզմ, որի շնորհիվ գործնականում նվազագույնի կհասցվեն ավարտական ակտի հիման վրա գրանցման փուլում ի հայտ եկող տեխնիկական թերությունները և դրանց հետևանքով առաջացող կրկնակի վարչարարական գործողությունները։

Մասնավորապես՝ շինության 81 և ավելի ավարտվածության աստիճանի դեպքում կառուցապատողի իրավունքի պետական գրանցումը կհանգեցնի նրան, որ չափագրման նյութերում առկա խնդրահարույց հարցերը կբացահայտվեն վաղ փուլում, իսկ ավարտական ակտի տրամադրման փուլում ընդունող հանձնաժողովի ակտը փոփոխելու կամ փոխարինելու անհրաժեշտությունը գործնականում կվերանա։

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող հստակեցմամբ կառուցվող շինության մասով անշարժ գույքի հարկով պարտավորության առաջացման պահը կսահմանվի հստակ և միատեսակ՝ պետական գրանցմանը հաջորդող երրորդ ամսվա 1-ից սկսած, ինչը կապահովի հարկային պարտավորությունների կանխատեսելիություն և միասնական մոտեցում։

  • Քննարկվել է

    02.02.2026 - 20.02.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 554

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

16.02.2026

ՀՀ հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող լրացման կապակցությամբ՝

Հաշվի առնելով, որ անշարժ գույքի հարկը համայնքային եկամուտ է, ուստի հարկի առաջացման ժամկետի հետաձգումը կարող է՝

·       նվազեցնել համայնքների ընթացիկ եկամուտները,

·       ստեղծել դրամական հոսքերի պակաս,

·       դժվարացնել համայնքային ծրագրերի ֆինանսավորումը։

Մասնավորապես մեծ շինարարական ծավալ ունեցող համայնքներում ազդեցությունը կարող է էական լինել։ Խոշոր կառուցապատող ընկերությունները, որոնք ունեն երկարաժամկետ ծրագրեր, կարող են ավելի մեծ օգուտ ստանալ, քան փոքր կառուցապատող ընկերությունները։ Ավելին, շուկայում կարող է ստեղծվել անհավասար մրցակցային միջավայր։

Բացի այդ, կառուցապատողները շահագրգռված կլինեն ձգել իրենց շինարարության 81% ավարտվածության պետական գրանցումը՝ իրենց հարկային պարտավորության կատարումը հետաձգելու նպատակով։ Ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել երկկողմանի չարաշահումների։

Հետևապես, սույն առաջարկը մի կողմից նպատակ ունի թեթևացնել կառուցապատողների հարկային բեռը շինարարության փուլում, բայց մյուս կողմից՝ հանգեցնելու է՝

  • համայնքային եկամուտների նվազման,
  • վարչարարության բարդությունների,
  • մրցակցային դաշտում անհավասարության,
  •  հարկային ոլորտում որոշակի ռիսկերի առաջացման։

Որպեսզի չձգձգվեն բյուջետային մուտքերը պետք է սահմանել վերահսկողական հստակ մեխանիզմներ և ժամանակացույց և հետևել, որ եթե այդ շինությունը փաստացի սկսվել է շահագործվել կամ վաճառքի են հանվել տվյալ շինության բնակարանները կամ գրասենյակային տարածքները, ապա հարկային պարտավորությունը կառուցապատողների համար առաջանա անկախ դրա պետական գրանցման պահից։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: