Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.03.2022 - 14.04.2022 Ատենախոսությունների հիմնական արդյունքները և դրույթները հրատարակելու համար Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող չափանիշները հաստատելու մասին Թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ի 10-րդ կետի համաձայն՝ «Ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը պետք է հրատարակվեն միջազգային նշանակություն ունեցող գրախոսվող գիտական հրատարակություններում և Բարձրագույն որակավորման կոմիտեի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակություններում»: Գործող չափանիշների համաձայն՝ պարբերականների համար սահմանված բացի ընդհանուր տեխնիկական պահանջներից, կան նաև բովանդակային պահանջներ, որոնք, սակայն, ունեն չափելիության խնդիր և կարող են մեկնաբանվել տարբեր կերպ։ Բացի այդ, բացակայում են պարբերականների միջազգայնացմանը նպաստող չափանիշներ, որոնք անհրաժեշտ են պարբերականների որակի շարունակական բարելավման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից։ Առաջարկվող փոփոխությունների շնորհիվ պարբերականներին առաջադրվում են նոր պահանջներ, որոնց բավարարելը կօժանդակի միջազգային համագործակցությանը և պարբերականների՝ միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկվելուն։ 0 0 0 4619
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.09.2021 - 13.10.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ <<Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը>> կհստակեցվի և տարընթերցումների առիթ չի հանդիսանա և ավելի արդյունավետ կդարձնի բուհերի, գիտական կազմակերպությունների և ԲՈԿ-ի աշխատանքային գործընթացը համապատասխան օրենսդրության միատեսակ կիրառման առումով: 7 2 1 6357
Քննարկվել է 01.07.2021 - 16.07.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ <<Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը>> կհստակեցվի և տարընթերցումների առիթ չի հանդիսանա և ավելի արդյունավետ կդարձնի բուհերի, գիտական կազմակերպությունների և ԲՈԿ-ի աշխատանքային գործընթացը համապատասխան օրենսդրության միատեսակ կիրառման առումով: 0 0 0 5029
Քննարկվել է 25.03.2021 - 10.04.2021 «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը 0 2 1 6672
Քննարկվել է 15.12.2020 - 30.12.2020 «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱ¬ՎԻ¬ՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ասպիրանտուրայում սովորողներին (COVID-19) համավարակով պայմանավորված հետաձգված ուսումնառությունը շարունակելու և գիտական աշխատանքը ավարտելու հանգամանքով: 1 0 0 8185
Քննարկվել է 10.12.2020 - 25.12.2020 ԱՐՄԱՆ ԱՇՈՏԻ ԱՍՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Արման Աշոտի Ասրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: 3 0 0 5181
Քննարկվել է 01.11.2017 - 16.11.2017 «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել գիտության ոլորտում ՀՀ կառավարության և պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները, միջազգային չափանիշներին համապատասխանեցնել գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, կանոնակարգել գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման հարցերը, գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները և այլն: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով օրենքի նախագծում նախատեսվում է ժամանակակից հասկացությունների և նոր հոդվածների ներմուծում: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր օրենք: 8 4 17 14955